ՀՀ դեսպանը Լիբանանի վարչապետի հետ քննարկել է երկկողմ օրակարգի հարցեր
Հունիսի 19-ին Լիբանանում Հայաստանի դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպեց Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիին (Saad Hariri):
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան հայ-լիբանանյան հարաբերությունների երկկողմ եւ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցերի։ Քննարկվեցին նաեւ երկու երկրների վարչապետերի գլխավորած հայ-լիբանանյան միջկառավարական հանձնաժողովի աշխատանքային գործունեության վերաբերյալ մանրամասներ: