Հայաստանում չկան իսկապես մասշտաբային կապիտալ ծախսեր իրականացնող ընկերություններ. վարչապետ
Հայաստանում չկան իսկապես մասշտաբային կապիտալ ծախսեր իրականացնող ընկերություններ:
Հունիսի 20-ին Ազգային ժողովի նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով կապիտալ ծախսերի խնդրին:
Նրա խոսքով՝ տվյալ խնդիրը հարկավոր է խոստովանել եւ ընդունել:
«Մենք հույս ունենք, որ այդ ընկերությունները շուտով կհայտնվեն: Իսկ եթե դա տեղի ունենա, ապա Կառավարությունը պետք է մտածի՝ հնարավոր է արդյոք իրականացնել կապիտալ ծախսերի այլ մոդել», - հավելեց Փաշինյանը: