Քենիացի տղամարդ վազորդը մի քանի տարի խաբեությամբ մասնակցել է կանանց մրցումների
2017 թվականին դոպինգ օգտագործելու համար չորս տարով որակազրկված քենիացի վազորդուհի Շիես Չեպկոսգեյը ձերբակալվել է հայրենիքում։
Նա Քենիայի հիվանդանոցներից մեկու բուժքույր է աշխատել։ Գործընկերները բացահայտել են խարդախությունը եւ դիմել են ոստիկանություն, հաղորդում է Nairobi News-ը։
Մի քանի տարի կանանց մրցումների մասնակցած մարզիկը խոստովանել է, որ տղամարդ է, սակայն փաստաթղթերում նշել է, թե կին է։