Թուրքիայում դատարանը ՌՕՈւ նախկին հրամանատարին և Էրդողանի նախկին խորհրդականին ցմահ ազատազրկման է դատապարտել
Անկարայի դատարանը Ֆեթուլահ Գյուլենի հետ կապված մի շարք անձանց ցմահ ազատազրկման է դատապարտել, հաղորդում է Anadolu-ն:
Մասնավորապես, 2016 թվականի հեղաշրջման կազմակերպման մեղադրաքով ցմահ ազատազրկման են դատապարտվել ՌՕՈւ նախկին հրամանատար Ակին Օզթյուրքը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին ռազմական խորհրդական Ալի Յազիչին:
2016 թվականի հուլիսի 15-ին Թուրքիայի ԶՈՒ մի խումբ զինվորներ և սպաներ պետական հեղաշրջման փորձ էին ձեռնարկել:
Հիմնական դիմակայությունը տեղի էր ունեցել Ստամբուլում և Անկարայում, մահացել էր 250 հազար մարդ՝ չհաշված խռովարարներին, ավելի քան 2 հազարը՝ վիրավորվել:
Հեղաշրջման կազմակերպման մեջ Անկարան մեղադրում է ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգում ապրող Գյուլենին և նրա հետևորդներին և Վաշինգտոնից պաշտոնապես պահանջել էր արտահանձնել իսլամացի քարոզչին: