Պրիմորիեում ամուրյան վագրը հետաքրքրվել է ֆոտոծուղակով և «սելֆի արել»
Պրիմորեի «Ընձառյուծի երկիր» ազգային արգելոցում ֆոտոծուղակը տպավորություն է գործել ամուրյան վագրի վրա, որին հետաքրքրել է խցիկը: Լուսանկարը հրապարակվել է հաստատության «Վկոնտակտեի» խմբում, հայտնում է Life-ը:
Նշվում է, որ գիշատիչը նայել է նաև խցիկի օբյեկտիվին և պատահաբար «սելֆի արել»:
Արգելոցի մամուլի ծառայությունից հայտնել են, որ հաջողվել է լուսանկար կատարել, քանի որ արգելոցի աշխատակիցները կատվազգիներին հետեւելու համար ֆոտոծուղակները զույգով են դնում: