«Անտաղանդության գագաթնակետ»․ Լայզա Մինելին՝ Լեդի Գագայի խաղի մասին
Դերասանուհի Լայզա Մինելին քննադատել է «Աստղը ծնվեց» ֆիլմում երգչուհի Լեդի Գագայի խաղը, հաղորդում է The Independent-ը։
Նրա խոսքով՝ իր մայրը՝ դերասանուհի Ջուդի Գարլենդը երգչուհու խաղը կանվաներ «անտաղանդության գագաթնակետ»։
Նա նաև հավելել է, որ Գարլենդը, որն օրիգինալ ֆիլմում կատարել է գլխավոր դերերից մեկը, կծիծաղեր երգչուհու վրա։
Մինելին հայտարարել է, որ ինքը դեմ է Գարլենդի մասին կենսագրական ֆիլմ նկարահանելուն։