80-ամյա ամերիկացին ստիպված է վճարել իր փրկության համար
80-ամյա ամերիկացին ստիպված է վճարել իր փրկության համար, հաղորդում է Americaru-ն:
Օհայո նահանգի Դուբլին քաղաքի բնակիչ Ջեյմս Քլարքը փորձել է 2 թոռների հետ հասնել Նյու Հեմփշիրի լեռան բարձունքը: Այս մասին հայտնում է վայրի բնության տեղի դեպարտամենտը: Սակայն լեռը բարձրանալուց անմիջապես հետո թոռներին ասել է, որ առանց իրեն առաջ գնան: 19 և 14 տարեկան թոռները հասել են բարձունքին և այլ ճանապարհով գնացել: Երբ հասկացել են, որ իրենց պապն անհետացել է, փրկարարների են կանչել:
Քլարքին գտել են գիշերը և հիվանդանոց տեղափոխել: Նա այնքան է սառել, որ չի կարողացել խոսել: Փրկարարներն ասում են, որ տարեց մարդը ստիպված է վճարել իր փրկության համար, ինչպես նաև տուգանք վճարել թոռների ևւ շրջակա միջավայրի նկատմամբ անփույթ վերաբերմունքի համար: Տուգանքի չափը կարող է կազմել մի քանի հազար դոլար: