«Ռիսկային չարիք», թե փրկության երաշխիք. մինչև սեպտեմբեր մոտ 3 մլն դոլարի վարկային նոր համաձայնագրի փաթեթ կդրվի քննարկման. «Փաստ»
««Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներում քանիցս հայտնել է, որ կառավարության կուլիսներում պարբերաբար քննարկումներ են լինում՝ կապված առաջիկայում նոր վարկային պայմանագիր ստորագրելու հետ:
Կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ մինչև սեպտեմբեր արդեն ամբողջական փաթեթը պատրաստ կլինի և հենց սեպտեմբերին մեկնարկող խորհրդարանական աշխատանքների ժամանակ այն կդրվի քննարկման:
Ւ դեպ, նախօրեին այս մասին թեթևակի ակնարկեց նաև ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ չբացառելով նոր վարկի ներգրավումը:
Նշենք, որ դեռևս ընդդիմադիր գործունեության ժամանակ գործող վարչապետը կատեգորիկ դեմ էր որևէ վարկի ներգրավմանը և դա համարում էր «ռիսկային չարիք». նա իր պատգամավորական գործունեության ժամանակ գրեթե բոլոր վարկային պայմանագրերին դեմ էր քվեարկում:
Թերթին հասած տեղեկություններով՝ խոսքը մոտ 3 մլն դոլարի վարկային համաձայնագրի մասին է»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթին այսօրվա համարում: