Ինձ համար անհասկանալի են վերջին շրջանում հնչող քննադատությունները, թե Վահե Գրիգորյանը կապված է «Իմ քայլի» հետ. Գայանե Աբրահամյան (Տեսանյութ)
Ինձ համար անհասկանալի են վերջին շրջանում հնչող քննադատությունները, թե Վահե Գրիգորյանը կապված է «Իմ քայլի» հետ: Այս մասին, այսօր՝ հունիսի 18-ին, ԱԺ-ում ՍԴ դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ նշեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը:
Նրա խոսքով, ցակնացած մեկը, որ ՀՀ-ում իրավունքների պաշտպանության գործում ներգրավված է եղել նախկինում, այս կամ այն կերպ, գոնե արժեքային տիրույթում կապված է կառավարող ուժի հետ և սա օրինաչափ է. «Որևէ փաստարկ, որ Վահե Գրիգորյանը կախվածություն ունի կառավարող ուժից, չի բերվել և չի կարող բերվել, որովհետև տարիներով է ապացուցվել, որ Վահե Գրիգորյանի համար միակ արժեքն ու սկզբունքը իրավունքի գերակայությունն է»,-ասաց պատգամավորը:
Նա տեղեկացրեց, որ Վահե Գրիգորյանին ճանաչել է Հյուսիսային պողոտայի կառուցմանը նախորդած զանգվածային ունեզրկման, սեփականության իրավունքի զանգվածային խախտումների դեմ պայքարող քաղաքացիների կողքին կանգնած. «ՍԴ դատավոր լինելու կարևոր պայման է լավ իրավաբան լինելուց զատ իրավունքի սուբյեկտի՝ քաղաքացու, պաշտպանը լինելը և իրավունքի գերակայության դիրքերից հանդես գալը»,-ասաց պատգամավորը՝ հավելելով, որ Վահե Գրիգորյանը կանգած է եղել Հյուսային պողոտայի և Բուզանդի բնակիչների, «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդների ու տոժողների կողքին:
Գայանե Աբրահամյանը էմոցիոնալ պատմություն պատմեց և պատմելիս հուզվեց: Նա նշեց, որ Հյուսիսային պողոտայից վտարում էին քաղցկեղով հիվանդ և անկողնուն գամված մի կնոջ. «ԴԱՀԿ-ի աշխատակիցները մահճակալին գամված կնոջը մահճակալով հանեցին դուրս: Երբ ես մոտեցա, ասում եմ՝ ի՞նչ է կատարվում, ասաց՝ ոչինչ, ես մեկ է մեռնելու եմ, բայց կարևորը Վահեն ընտանիքիս կողքին է: Ես այդ ժամանակ չգիտեի Վահեն ով է: Վահեն այդ ժամանակ իրավունքի պաշտպանության գուցե միակ հույսն էր»: