Սյունիքի մարզի կորած բնակչի դին գտել են Ողջի գետի մեջ՝ ջրահեղձ եղած վիճակում
Հունիսի 15-ին Արցախի ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնում հաղորդվել էր ՀՀ Սյունիքի մարզի բնակիչ 69-ամյա Վ. Ա.-ի անհայտ կորելու մասին։
Հունիսի 16-ին ժամը 13:30-ի սահմաններում ԱՀ ոստիկանության Քաշաթաղի շրջանային բաժնի ծառայողները ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայության փրկարար ծառայողների հետ համատեղ Վ. Ա.-ի դին հայտնաբերել են Կովսական համայնքի «Կիրհանք» կոչվող տարածքով հոսող Ողջի գետի մեջ՝ ջրախեղդ եղած վիճակում:
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության քննչական վարչությունը: