ԱԺ-ում ՍԴ անդամի ընտրության հարցով գաղտնի քվեարկություն է ընթանում
Հունիսի 18-ին ԱԺ-ում Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցով գաղտնի քվեարկություն է ընթանում:
Այդ պաշտոնին հավակնում է միայն մեկ թեկնածու՝ փաստաբան Վահե Գրիգորյանը, որը ներկայացվել է նախագահ Արմեն Սարգսյանի կողմից:
Նշենք, որ ավելի վաղ «Իմ քայլը» իշխող դաշինքը տապալել էր մի քանի թեկնածուների մասնակցությամբ քվեարկությունը, մինչեւ որ չէր հասել նախագահի ներկայացրած Գրիգորյանի թեկնածության առաջադրմանը: