Խորհրդարանը նոր պատգամավոր ունի (Տեսանյութ)
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հունիսի 18-ին խորհրդարանի նիստն սկսելուց առաջ ներկայացրեց «Իմ քայլը» կառավարող դաշինքի նոր պատգամավորին՝ Արթուր Հովհաննիսյանին, տեղեկացնում է News.am-ի խորհրդարանական թղթակիցը։
Հովհաննիսյանը փոխարինում է Նարինե Թուխիկյանին, որը նշանակվել է կրթության, գիտության, մշակույթի, երիտասարդության և սպորտի փոխնախարար։ Նոր խորհրդարանականը մոտեցել է Ազգային ժողովի ամբիոնին՝ «Իմ քայլը» դաշինքի պատգամավորների բուռն ծափահարությունների ներքո, և երդվել։