Սաակաշվիլին ասել է Զելենսկու խոստման մասին
Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն խոստում է տվել և պահել է այն, հաղորդում է NewsOne-ը։
Նրա խոսքով՝ խոսքն իրեն Ուկրաինայի քաղաքացիությունը վերադարձնելուն է վերաբերվում։
«Առաջին անգամ հայտնվեց մարդ, որն ասաց և արեց»,-հավելել է Սաակաշվիլին։
Նա ընդգծել է, որ Զելենսկու հետ կապ է պահել նաև մինչև նախագահական ընտրություններում նրա հաղթանակը։