Նոր Նորքի ոստիկանները բացահայտել են գրպանահին. Դեպքը եղել է թիվ 44 երթուղու ավտոբուսում
Մայիսի 28-ին, ժամը 00.25-ին, ոստիկանություն էր զանգահարել 36-ամյա մի կին եւ հայտնել, որ մոտ ժամուկես առաջ, թիվ 44 երթուղու ավտոբուսի սրահում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար, կախազարդ, զեղչային, բանկային եւ նույնականացման քարտեր։
Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված գողությունը կատարել է 56-ամյա մի տղամարդ, որը բացատրական աշխատանքի շնորհիվ հունիսի 15-ին ներկայացել է բաժին եւ տվել խոստովանական ցուցմունք:
Ոստիկանությունից հայտնում են, որ հարուցվել էր քրեական գործ:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն: