17-ամյա պատանին կեսգիշերին մտել է համագյուղացի կնոջ գոմ. Կինը տեսել է փախչող գողին ու ճանաչել նրան
Հունիսի 15-ին մի բուժքույր ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է տվել, որ կեսգիշերին տան պատուհանից ձայներ լսելով՝ դուրս է եկել եւ նկատել, որ ինչ-որ մեկը գոմից փախչում է:
Ոստիկանությունից հայտնում են, որ կինը փախչողին նմանեցրել է իր համագյուղացուն:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 17-ամյա համագյուղացին հայտնաբերվել է Տրետուք գյուղի իրենց տանը, հրավիրվել է բաժին եւ տվել խոստովանական բացատրություն: Նախնական համաձայնության գալով 19-ամյա մեկ այլ համագյուղացու հետ, երկուսով գնացել են նշված գոմ, փորձել գողություն կատարել, սակայն հանցագործությունը կանխվել է:
Ձեռնարկվում են միջոցառումներ չափահաս կասկածյալին հայտնաբերելու ուղղությամբ:
Պատանին բաց է թողնվել:
Նախապատրաստվում են նյութեր: