Եթե չապացուցեիք, թե ես որ կետում եմ դոշ տվել, ուրեմն հրապարակային ներողություն կխնդրեք. Թեհմինա Վարդանյանը՝ Մարությանին
Խնդրում եմ դադարեցնել այդ մշակույթը՝ էստեղ միկրոֆոն անջատել, լավ տղա խաղալ, ես քաղաքապետ եմ, ինձ կարելի է խոսել, քեզ չի կարելի խոսել: Այս մասին, այսօր՝ հունիասի 17-ին, Երեւանի ավագանիում իր ելույթում նշեց «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:
Նա դիմեց քաղաքապետ Հայկ Մարությանին՝ ասելով. «Եթե դուք ինձ չապացուցեիք, թե ես որ կետում եմ փորձել ձեր գռեհիկ արտահայտությամբ դոշ տվել որեւէ կազմակերպության համար, ուրեմն հրապարակային ներողություն կխնդրեք: Եթե ես խոսում եմ աղբահանության խնդրից, դա նշանակում է դոշ տա՞լ: Դուք իմ բերանից «Սանիթեք» բառը լսե՞լ եք: Այսինքն եթե ես ասում եմ՝ աղբամանները տրաքացնում են, բենզինը լցնում վառում են, ինձ համար ընդհանրապես միեւնույն է, թե որ կազմակերպությունն է: Դուք ձեզ իրավունք եք վերապահում ինձ ասել՝ դոշ տա՞լ»,-ասաց Վարդանյանը:
Ի պատասխան Հայկ Մարությանը հիշեց Ստալինի մասին հայտնի պատմությունը, որտեղ ասվում է. «Իսկ դու ո՞մ մասին մտածեցիր». «Ես ձեր անունը չեմ տվել»: