Երևան, 19.Մարտ.2024, 00:00 |
1 $ = 000.0 Դրամ 1 = 000.0 Դրամ 1 = 00.00 Դրամ
Չարենցավանի կամրջի մոտ բախվել են «Nissan»-ը և... Բլինքենը կայցելի Սաուդյան Արաբիա և Եգիպտոս․ մ... Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթար... Դպրոցի զինղեկը հիվանդանոցի ճանապարհին շտապօգն... «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին Փաշի... Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը. սպասվու... Հուսով եմ, որ երկկողմ հետաքրքրություն ներկայա... Շինարարը կտուգանվի ավագանու որոշման համապատաս... ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցվա... «Պարզ լիճ» տանող ավտոճանապարհին ծառը կոտրվել ... Փաշինյանն ու Ստոլտենբերգը մտքեր են փոխանակել ... ՄԱԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել Սևանա լճի ա... Շաբաթվա վերջում պшտերազմ կլինի, եթե ոչինչ չան... Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ․... Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլ... Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Թաիլանդում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկութ... Նիկոլ Փաշինյանը և Յենս Ստոլտենբերգը հանդիպում... Առանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամ... Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավայ... Սիսիանում վթարի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմ... Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դ... ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հար... Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավոր... Մենք այսօր 1 մմ ճշտությամբ գիտենք` Հայաստանի ... ԱԺ նիստը. Ուղիղ Աստղագուշակ՝ մարտի 19-ի համար «Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛... «Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյ... էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 19-... «Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 8... «Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների ... «Փաստ». Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպ... «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանն իր միլիոնատեր քավ... «Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությ... Ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... «Հրապարակ». Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավո... «Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փ... «Փաստ». Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որ... «Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի... «Փաստ». Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանա... «Հրապարակ». ՀՀ իշխանություններն իրականում չեն... Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ.... Netflix-ի «Սև հայելի»-ի նոր եթերաշրջանը կթողա... Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Իսրայելի զինվորականները վերահսկողության տակ ե... Սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթոր... Պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է մարտա... Էրդողանը շնորհավորել է Պուտինին Երևանում շուրջ 2000 հասուն և արժեքավոր ծառ կտ... Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավո... Գորիսում մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկայի» հիմն... 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբե... Ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկ... Աջափնյակի դատարանի հարևանությամբ բախվել են «N... Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և ե... Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկու... Մոլդովայի նախագահը մտադիր է հոկտեմբերին ԵՄ-ին... Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներ... ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկել... Հայաստանի և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խ... Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քնն... Սփյուռքի վերակազմավորումը անհետաձգելի անհրաժե... ՆԱՏՕ-ն Ռումինիայում կառուցում է Եվրոպայում դա... Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնու... Ի գիտություն ենք ընդունում ՌԴ նախագահական ընտ... Գուտերեշն Իսրայելին կոչ է արել ապահովել մարդա... ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը 2 եղբայր վիճել են տաքսու վարորդի հետ, հարվածն... Եթովպիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրե... «Արարատ»-ի ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանին այսօ... Եգիպտոսը հաստատել է, որ իր պատվիրակությունը Կ... Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զար... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանու... Պեկինը կողմ է համաժողովի անցկացմանը, որին կաջ... ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել... Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճ... Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրո... Ստոլտենբերգը հուսով է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏ... Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-Հայաստան-Վրաստան... ՔՊ խմբակցության նիստին քննարկվել են բռնի տեղա... Ո՞վ է սեփականաշնորհել և 2.6 մլն դոլարով վաճառ... Ալիևը շնորհավորել է Պուտինին Չինաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտինին Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխան... Հայտնաբերվել և կալանավորվել է Գորիսում երեք ա... ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանին աջակցե... ՀՀ-ն պատրաստ է սերտացնել ԵՄ-ի հետ հարաբերությ... Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է Երևանի 28 փողոցում վերգետնյա մալուխները կանցկ... Ջեյհուն Բայրամովն ու Լուիս Բոնոն քննարկել են ... Նիգերիայում ավազակներն առևանգել են ավելի քան ... 40-ից ավելի ՀԿ-ներ պահանջում են չհրաժարվել մի... ՄԻՊ գրասենյակի նկատմամբ գոհունակության ցուցան... Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենք... ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վեր...

Պետք է բացառել քրեական մտածելակերպի գովք անելու երեւույթները. Նիկոլ Փաշինյանը՝ վերակազմակերպված նախարարությունում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է կառավարության կառուցվածքային փոփոխություններից հետո վերակազմակերպված Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն, հանդիպել աշխատակազմի հետ ու ներկայացրել այն խնդիրները, որոնց լուծումն ակնկալում է գերատեսչության գործունեության արդյունքում: Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության լրատվական ծառայությունից։

Նախարար Արայիկ Հարությունյանը նախ ներկայացրել է այն փոխնախարարներին, որոնք պատասխանատու են առանձին ոլորտների համար եւ անդրադարձել գերատեսչության գործունեությանը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գոյությունն ունի հայեցակարգային նշանակություն: «Այս կառուցվածքը դիտարկել ենք հետեւյալ տրամաբանության մեջ. մենք մշակույթը, մանավանդ այսօր, ընկալում ենք որպես կրթական երեւույթ եւ կրթությունը համարում ենք մշակութային երեւույթ: Մեր պատկերացմամբ, հենց այսպիսի համադրումն է, որ պետք է բերի բովանդակային փոփոխությունների, որովհետեւ հենց այս հարթության մեջ է, ըստ էության, որոշվում, թե մենք ինչպիսի բովանդակություն ենք ուզում ստեղծել մեր երկրում, հանրային հարաբերությունների ինչպիսի մակարդակ ենք ուզում ձեւավորել եւ հանրային հարաբերությունների ինչպիսի նշաձող ենք սահմանում: Այս առումով, կարծում եմ, որ նախարարությունը պետք է լուրջ աշխատի Հայաստանի Հանրապետության քաղաքացու մեզ համար ցանկալի կերպարը գծագրելու եւ այդ կերպարը հանրային լայն քննարկման արդյունքում իրողություն դարձնելու համար»,- նշել է վարչապետը՝ ավելացնելով, որ այն գաղափարները, որոնք առաջնային արժեք են ստացել նախորդ տարվա իրադարձություններից հետո, պետք է դառնան իրողություն, ինչը կառավարության ծրագրի կարեւորագույն դրույթներից է: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ առկա քաղաքական ուղերձները պետք է հանրությանը հասնեն նաեւ մշակույթի միջոցով: Գործադիրի ղեկավարի կարծիքով՝ նաեւ պետությունը պետք է կոնկրետ ազդեցություն ունենա այն բովանդակության վրա, որը մշակութային խողովակներով մատուցվում է հանրությանը:

«Սա ամենեւին չի նշանակում, թե պետությունը պետք է «կլիշեներ» ստեղծի եւ մատուցի հանրությանը: Այս ուղերձները ստանում ենք նաեւ մեդիա դաշտում, տարբեր հարթակներում աշխատող գործընկերներից, որոնք այդ պահանջարկը զգում են, որպեսզի լինի համագործակցություն կառավարության եւ հանրային շրջանակների միջեւ, որպեսզի մենք կարողանանք ձեւավորել կոնսենսուս, թե հանրային հարաբերությունների ինչ մակարդակ եւ ձեւ ենք պատկերացնում եւ այդ մակարդակը եւ ձեւն ինչպես ենք ներկայացնում հանրությանը: Կարծում եմ, որ մշակույթը, ըստ էության, պետք է պատասխանի հետեւյալ հարցին. մենք ի՞նչպես ենք պատկերացնում Հայաստանի կամայական վերցրած երկու քաղաքացու հարաբերությունները, անկախ նրանից, թե իրենք հարաբերությունների ինչպիսի միջավայրում են գտնվում»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարը հաջորդ կարեւորագույն խնդիրն է համարել մշակութային օջախների ֆունկցիոնալ դերակատարության հարցը: «Թանգարանը երբեմն, պատկերավոր ասած, Կենտրոնական բանկի պահուստների հետ է շփոթվում, դա մի տեղ է, որը պետք է հնարավորինս մեկուսացված լինի, որ հնարավորինս քիչ մարդ դրա հետ առնչություն ունենա: Բայց մեր պատկերացումը տրամագծորեն հակառակն է, որովհետեւ ցանկացած մշակութային օջախ առաջին հերթին մարդու համար է, եւ այդ մշակութային օջախը նաեւ հանրային կրթության միջավայր է, եւ մենք մշակութային օբյեկտների, ընդհանրապես, մշակութային քաղաքականության կարեւորագույն առանձնահատկություն ենք համարում հանրության կրթական ցենզի շարունակական բարձրացումը: Այս խնդիրն առանց կրթամշակութային նոր քաղաքականության, կարծում եմ, հնարավոր չի լինի իրականացնել: Մենք եկել, հասել ենք այն հանգրվանին, որ սա անելն անհրաժեշտություն է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Հաջորդ խնդիրը, որի մասին խոսել է վարչապետը, վերաբերել է ազգային ինքնությանը: Վարչապետի խոսքով՝ այս գործում նույնպես մշակույթը մեծ դերակատարում ունի: Գործադիրի ղեկավարն ընդգծել է, որ հայ ժողովուրդը Հայաստանում եւ սփյուռքում պետք է ինքնության նույնականացման ավելի ու ավելի բարձր աստիճան ունենա, որովհետեւ հանգամանքներն այնպես են դասավորվել, որ ժամանակի ընթացքում գուցե շատ անտեսանելի, բայց մեր ժողովրդի տարբեր հատվածներում ինքնության նույնականացման գործընթաց բավարար մակարդակով եւ չափով տեղի չի ունենում: Նիկոլ Փաշինյանն ասել է, որ երբեմն որոշ իրավիճակների հետ բախվելով հասկանում ենք, որ ակամա նոր ինքնությունների ձեւավորման քաղաքական գործընթաց է տարվել, որն իր հերթին բերում է մի շարք խնդիրներ: «Սա, իմիջիայլոց, կապվում է Հայաստանում եւ սփյուռքում կրթական քաղաքականության որոշակի տարանջատվածության հետ, որը բարդություն էր ստեղծում: Մենք շատ դեպքերում բախվում էինք իրողությունների, երբ սփյուռքոմ եւ Հայաստանում նույն բովանդակությունը տարբեր կերպ էր մատուցվում կամ նույն վերնագրի տակ իրարից բավական տարբերվող բովանդակություն է մատուցվում, ինչը, իմ կարծիքով, ռազմավարական առումով խնդիր է առաջացնում մեր համազգային ինքնության ուժեղացման առումով: Մենք ինքնության խնդիրներին ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնենք եւ աշխարհով սփռված մեր ժողովրդի տարբեր օջախներում ու համայնքներում հատուկ ուշադրություն դարձնենք ինքնության նույնականացման գործընթացի վրա: Այսինքն, մեր ինքնությունները, մեր կրթական եւ մշակութային կյանքի առանձնահատկությունների բերումով չպետք է իրարից հեռանան: Հակառակը, ամեն տարվա, ամեն օրվա, ամեն տասնամյակի հետ ավելի մոտիկ պետք է լինեն, որովհետեւ դա մեր ազգային ամբողջականության հետ կապված կարեւորագույն խնդիր է»,- նշել է վարչապետը:

Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաեւ քաղաքաշինական այն ծրագրերի հետ կապված բարդություններին, որոնք ինչ-որ կերպ կապված են մշակույթի բնագավառի հետ: «Նախկինում շատ է եղել պրակտիկա, որ քաղաքաշինական ծրագրեր իրականացվել են բանավոր խոսքերի եւ համաձայնությունների վրա, երբեմն ընթացակարգերը նույնիսկ կարեւոր էլ չեն դիտվել ու համարվել: Այդ ընթացակարգերը շատ երկար ժամանակ նույնիսկ մնացել են առանց հավելյալ մշակման, բայց մենք այսօր ունենք խնդիր այն առումով, որ շատ դեպքերում քաղաքաշինական ծրագրերը կանգնած են ուղղակի այս ոլորտում առկա խնդիրների պատճառով: Մենք պետք է այստեղ հատուկ ուշադրություն դարձնենք, որ նախարարությունը, նախարարության համապատասխան ստորաբաժանումը եւ մոտեցումը չխոչընդոտի ներդրումային քաղաքականությանը՝ իհարկե այն սկզբունքների շրջանակում, որոնց վերաբերյալ մենք պայմանավորվածություններ եւ պարտավորություններ ունենք նաեւ հանրության նկատմամբ»,- շեշտել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով կրթության ոլորտին՝ կառավարության ղեկավարն ասել է, որ այստեղ ամենասկզբունքային հարցը վերաբերում է հանրակրթությանը: «Երեխաներին ինչ-որ ժամով զբաղեցնում ենք եւ պետք է համոզված լինենք, որ նրանց մատուցում ենք հատկապես այն նյութը, որը համընկնում է մեր ռազմավարական նպատակների հետ: Սա ուղիղ փոխկապակցվածության հետ է հարցի հետ, թե մենք ինչ երկիր, ինչ քաղաքացի ենք պատկերացնում: Այդ ապագա երկրի ճարտարապետությունը պետք է սկսվի ընդհուպ նախակրթարանից: Մենք մեր երկիրը պատկերացնում ենք տեխնոլոգիապես զարգացած, ժողովրդավարական, օրենքի եւ իրավունքի, ոչ բռնի հանրությամբ պետություն եւ այդ ամենը պետք է արտահայտվի նախակրթարանում, դպրոցում, եթե այնտեղ չի արտահայտվում՝ մենք չենք կարող ունենալ այդպիսի երկիր: Կարեւոր է, որ ընդհանուր այս մեծ ճարտարապետության մեջ հասկանանք, որ կրթությունն այդ առումով անկյունաքարային նշանակություն ունի: Եթե, օրինակ, մեր քաղաքական մակարդակում մենք խոսում ենք բռնությունից զերծ հանրության մասին, բայց մեր երեխաներն ապրում են քրեական ենթամշակույթի ազդեցության ներքո, հասկանալի է, որ մենք այդ խնդիրն ի վերջո չենք կարող լուծել, դա կմնա ընդամենը դեկլարացիա: Եվ այստեղ է, որ կրթության եւ մշակույթի ոլորտները շատ կոնկրետ անելիք ունեն, թե մենք ինչ բովանդակություն, ինչ ուղերձ ենք հղում երեխաներին նախակրթարանում, դպրոցում եւ հետո երբ նրանք երեկոյան հեռուստացույց են միացնում, ինչ են ստանում: Վերջին տարիներին շատ է խոսվում սերիալների եւ դրանց բովանդակության մասին, ընդհուպ շատ արմատական կոչեր եւ առաջարկներ են հնչում, բայց ես կարծում եմ, որ պետք է այդ գործիքը նույնպես մեր պետական նպատակների համար օգտագործել, ու այդտեղ պետք է լինի համագործակցություն»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ պետք է բացառել քրեական մտածելակերպի գովք եւ քարոզարշավ անելու երեւույթները: Վարչապետի խոսքով՝ դրանք ընդհանրապես պետք է մեր երկրից արմատախիլ անել, որովհետեւ դրանցից բխում են ուրիշ, այդ թվում՝ քաղաքական երեւույթներ:

 Անդրադառնալով բարձրագույն կրթությանը՝ կառավարության ղեկավարն ասել է, որ այս համակարգում առկա է լավ պոտենցիալ, այս ոլորտում պետք է նաեւ կազմակերպչական, բովանդակային որոշակի լուծումների հասնել, որպեսզի բուհերի կերպարը փոխվի: Նիկոլ Փաշինյանը կարեւորել է բարձրագույն կրթության միջազգայնացումը, ինչը կխթանի, որպեսզի բուհերը հասնեն որակական նոր մակարդակի:

Խոսելով գիտության մասին՝ կառավարության ղեկավարն ասել է, որ դրա գործնականացումը նույնպես ռազմավարական նշանակություն ունի: «Եվ այս ողջ գործընթացում ակնկալում եմ, որ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը սերտ կհամագործակցի Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարության հետ, որովհետեւ այս ամբողջ գործընթացն ի վերջո պետք է կամրջվի կրթության, գիտության եւ գիտությունը որպես տնտեսության խթանման կարեւորագույն գործիք տրանսֆորմացիայի ենթարկելու հետ: Այդ տրանսֆորմացիան տեղի չի ունենա , եթե կրթության նախարարության եւ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարարությունների միջեւ շատ հստակ, ծրագրված, համաքայլ գործողություններ չարվեն: Գիտության կոմիտեն էլ այստեղ իր կոնկրետ գործառույթն ու անելիքն ունի: Դրա մասին մենք, իհարկե, մի քանի անգամ խոսել ենք, այդ թվում՝ Ռազմակական արդյունաբերության հանձնաժողովի նիստերի ժամանակ: Եվ այստեղ իսկապես սկզբունքային նշանակություն ունի 2 նախարարությունների համագործակցությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը՝ կարեւորելով գիտության արդյունքների ներդրումը տնտեսության մեջ եւ տնտեսության պահանջների ձեւակերպումը որպես գիտական խնդիրներ:

Կարեւորելով նաեւ սպորտի բնագավառի զարգացումը՝ վարչապետն ասել է, որ այն առնչվում է մեր ապրելակերպին, պատկերացրած հարաբերություններին: «Այստեղ առաջին հերթին խոսքը գնում է մարդկանց առողջ ապրելակերպի քարոզի, դպրոցներում ֆիզիկական կուլտուրայի դասավանդման որակի, եւ ընդհանրապես մեր ֆիզիակական կուլտուրայի ոլորտում վարած քաղաքականության մասին: Մենք պետք է հասկանանք, թե ինչ հարաբերությունների մեջ են սպորտը եւ հանրակրթական դպրոցները, մարզական ենթակառուցվածքները: Մասնավորապես, հարցը հետեւյալն է՝ արդյոք մենք պետք է ունենանք հանրակրթական դպրոցների մարզական ենթակառուցվածքներ, միեւնույն ժամանակ, մարզադպրոցներ: Այժմ այդ մարզական ենթակառուցվածքներն ինչպե՞ս են օգտագործվում, ի՞նչ նպատակներով, ի՞նչ հիմունքներով: Եվ այս հարցի հիմքում մենք կանխավարկած չենք դնում, դա իսկապես շատ լուրջ ուսումնասիրության խնդիր է: Իհարկե, հաջորդ խնդիրը, որը պետք է լուծվի՝ նախարարության եւ մարզական ֆեդերացիաների հարաբերությունների հարցն է, կառավարության եւ ֆեդերացիաների հարաբերությունների հարցը. այստեղ էլ մի քանի մոդելների վերաբերյալ առաջարկություններ կան, եւ դրանք պետք է քննարկվեն այնպես, որպեսզի նաեւ կարողանանք սպորտի բնագավառում լավագույն ավանդույթները ոչ միայն շարունակել, այլեւ հաջողություններ ունենալ, որովհետեւ կարծում եմ՝ մեծ սպորտում ունեցած հաջողությունները նաեւ իրենց շատ ուղիղ ազդեցությունն են ունենում ոչ միայն երիտասարդների, պատանիների, այլեւ ընդհանրապես հանրության ընկալումների վրա»,- ասել է կառավարության ղեկավարը:

Այնուհետեւ Արայիկ Հարությունյանն ադրադարձել է իր գլխավորած գերատեսչության առաջիկա անելիքներին: Նախարարի խոսքով՝ հանրակրթության, բարձրագույն կրթության գիտության ոլորտներում ներկայումս լուրջ աշխատանքներ են տարվում բովանդակության փոփոխության ուղղությամբ: Մասնավորապես, ըստ Արայիկ Հարությունյանի, մշակվում են նոր չափորոշիչներ եւ ծրագրեր, որոնք կլուծեն այն խնդիրները, որոնք բարձրացրել է վարչապետը: Նախարարը տեղեկացրել է, որ մշակույթի ու սպորտի ոլորտներում մշակվելու են նոր ռազմավարություններ, սահմանվելու այն նշաձողերը, թե ինչպիսին են ցանկանում տեսնել այդ բնագավառները:

Արձագանքելով՝ վարչապետ Փաշինյանը նշել է, որ անցյալ տարվա ապրիլյան իրադարձություններն ունեին մի կարեւոր առանձնահատկություն, որը բազմիցս քննարկվել է. դա դպրոցականների ակտիվ եւ լայն մասնակցությունն էր քաղաքական գործընթացներին: «Այս ընթացքում շատ եմ մտածել այդ թեմայով: Հասկանալի է, որ մենք դպրոցներում ոչ մի կազմակերպչական աշխատանք չենք կատարել, այդպիսի խնդիր մեր առաջ չենք դրել: Այն, ինչ տեղի է ունեցել՝ տեղի է ունեցել հենց երեխաների նախաձեռնությամբ եւ որոշմամբ: Ինձ համար դա հետաքրքիր երեւույթ էր եւ անընդհատ աշխատել եմ հասկանալ, թե ի՞նչ է տեղի ունեցել, ի՞նչն է պատճառը: Իմ եզրակացությունը եղել է այն, որ դա, ըստ էության, երեխաների բունտն էր մեր հանրակրթական համակարգի նկատմամբ: Ինչո՞ւ, ի՞նչն է պատճառը, երեխաներն ինչո՞ւ պետք է այդպիսի բունտ անեին: Ինձ թվում է՝ այդ բունտի հիմնական պատճառն այն է, ուղղակի երեխաները հասկանում են, որ մեր հանրակրթական համակարգն իրենց չի օժտում բավարար հմտություններով, որ նրանք իրենց երազանքների հետեւից բավարար համարձակությամբ ու վստահությամբ կարողանան առաջ գնալ: Կարծում եմ՝ սա մեր հանրակրթության, գուցե նաեւ ինչ-որ չափով բարձրագույն կրթության ամենամեծ խնդիրն է: Երեխաները կանգնած են անսահման հորիզոնների առաջ՝ տեխնոլոգիաների, տեղեկատվության բերումով, բայց երբ նրանք գալիս են դպրոց՝ ուզում են տեսնել, որ դպրոցն իրենց օժտում է երազանքների հետեւից գնալու բավարար հմտություններով: Եվ մեր հանրակրթության ոլորտի խնդիրը ես կձեւակերպեի հենց այսպես. մենք պետք է օգնենք երեխաներին, որպեսզի նրանք իրենց երազանքներն իրականացնելու հնարավորություն ունենան: Մեր իրականությունն անընդհատ երեխաներին իջեցնում է երկիր եւ՛ կրթական, եւ՛ կազմակերպչական եւ՛ այլ կոմպոնենտներով: Մեր հիմնական խնդիրն այն է, որ մեր երեխաներին երկիր չիջեցնենք, այլ թողնենք, որ նրանք ճախրեն իրենց երեւակայության մեջ, երազեն, այդ երազանքների հետեւից գնալու հմտություն ունենան ու այդ ժամանակն օգտագործվի առավելագույնն արդյունավետ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Խոսելով բարձրագույն կրթության մասին՝ վարչապետը նշել է, որ այստեղ ամենամեծ խնդիրը հետազոտական կոմպոնենտի երբեմն իսպառ բացակայությունն է: Կառավարության ղեկավարը կարեւորել է բուհերում փորձագիտական ներուժի զարգացումը եւ նշել. «Այս առումով, եկանք այն եզրակացության, որ նաեւ պետական համակարգի արդյունավետության բարձրացման մեջ պետք է սերտ համագործակցություն ունենանք բուհական համակարգի հետ, ընդհուպ պետական մի շարք գործառույթներ պատվիրակելով նրանց: Այդպիսի մոդել կիրառում ենք Ագրարային եւ Տնտեսագիտական համալսարաններում»:

Հանդիպման ընթացքում վարչապետն անդրադարձել է նաեւ մշակութային արժեքների, հուշարձանների պահպանությանը, դրանց տնտեսական նշանակությանը եւ այլ հարցերի:

դիտվել է 728 անգամ
Չարենցավանի կամրջի մոտ բախվել են «Nissan»-ը և... Բլինքենը կայցելի Սաուդյան Արաբիա և Եգիպտոս․ մ... Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթար... Դպրոցի զինղեկը հիվանդանոցի ճանապարհին շտապօգն... «Գորիս» ՔԿՀ պետն ազատվել է պաշտոնից Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին Փաշի... Հայաստանին է մոտենում հաջորդ ցիկլոնը. սպասվու... Հուսով եմ, որ երկկողմ հետաքրքրություն ներկայա... Շինարարը կտուգանվի ավագանու որոշման համապատաս... ՊԵԿ-ը կանխել է մաքսային հսկողությունից թաքցվա... «Պարզ լիճ» տանող ավտոճանապարհին ծառը կոտրվել ... Փաշինյանն ու Ստոլտենբերգը մտքեր են փոխանակել ... ՄԱԿ-ի գրասենյակում տեղի է ունեցել Սևանա լճի ա... Շաբաթվա վերջում պшտերազմ կլինի, եթե ոչինչ չան... Պետությունից մինչև ինքնապաշտպանական ջոկատներ․... Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլ... Փետրվարին 150 հարկ վճարողի մոտ արձանագրվել է ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը ժամանեց Երևան Թաիլանդում կայանալիք աշխարհի գավաթի խաղարկութ... Նիկոլ Փաշինյանը և Յենս Ստոլտենբերգը հանդիպում... Առանձնապես խոշոր չափի՝ մոտ 300 գ․ «Մեթամֆետամ... Բելգիայի Սենատում քննարկում կանցկացվի Հարավայ... Սիսիանում վթարի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմ... Միքայել Վարդանյանը Մասիսին նվիրել է 117 մլն դ... ՀՀ-ի համար ըմբռնելի է էքսկլավ, անկլավների հար... Դավիթ Կարապետյանը երդմամբ ստանձնեց պատգամավոր... Մենք այսօր 1 մմ ճշտությամբ գիտենք` Հայաստանի ... ԱԺ նիստը. Ուղիղ Աստղագուշակ՝ մարտի 19-ի համար «Փաստ». Իբր փողի խնդիր չկա, բայց գնում են թե՛... «Ժողովուրդ». Արսենյանը չի ճանաչում իր գրասենյ... էլեկտրաէներգիայի անջատման հասցեները մարտի 19-... «Հրապարակ». «Ներքին գործերի նախարարությունը 8... «Ժողովուրդ». Մոտ 5 միլիոն դրամ՝ օրացույցների ... «Փաստ». Բնակիչների հետ հանդիպում, որպես այդպ... «Ժողովուրդ». Ալեն Սիմոնյանն իր միլիոնատեր քավ... «Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությ... Ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... «Հրապարակ». Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավո... «Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փ... «Փաստ». Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որ... «Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի... «Փաստ». Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանա... «Հրապարակ». ՀՀ իշխանություններն իրականում չեն... Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ.... Netflix-ի «Սև հայելի»-ի նոր եթերաշրջանը կթողա... Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Իսրայելի զինվորականները վերահսկողության տակ ե... Սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթոր... Պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է մարտա... Էրդողանը շնորհավորել է Պուտինին Երևանում շուրջ 2000 հասուն և արժեքավոր ծառ կտ... Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավո... Գորիսում մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկայի» հիմն... 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբե... Ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկ... Աջափնյակի դատարանի հարևանությամբ բախվել են «N... Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և ե... Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկու... Մոլդովայի նախագահը մտադիր է հոկտեմբերին ԵՄ-ին... Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներ... ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկել... Հայաստանի և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խ... Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քնն... Սփյուռքի վերակազմավորումը անհետաձգելի անհրաժե... ՆԱՏՕ-ն Ռումինիայում կառուցում է Եվրոպայում դա... Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնու... Ի գիտություն ենք ընդունում ՌԴ նախագահական ընտ... Գուտերեշն Իսրայելին կոչ է արել ապահովել մարդա... ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը 2 եղբայր վիճել են տաքսու վարորդի հետ, հարվածն... Եթովպիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրե... «Արարատ»-ի ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանին այսօ... Եգիպտոսը հաստատել է, որ իր պատվիրակությունը Կ... Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զար... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանու... Պեկինը կողմ է համաժողովի անցկացմանը, որին կաջ... ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել... Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճ... Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրո... Ստոլտենբերգը հուսով է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏ... Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-Հայաստան-Վրաստան... ՔՊ խմբակցության նիստին քննարկվել են բռնի տեղա... Ո՞վ է սեփականաշնորհել և 2.6 մլն դոլարով վաճառ... Ալիևը շնորհավորել է Պուտինին Չինաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտինին Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխան... Հայտնաբերվել և կալանավորվել է Գորիսում երեք ա... ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանին աջակցե... ՀՀ-ն պատրաստ է սերտացնել ԵՄ-ի հետ հարաբերությ... Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է Երևանի 28 փողոցում վերգետնյա մալուխները կանցկ... Ջեյհուն Բայրամովն ու Լուիս Բոնոն քննարկել են ... Նիգերիայում ավազակներն առևանգել են ավելի քան ... 40-ից ավելի ՀԿ-ներ պահանջում են չհրաժարվել մի... ՄԻՊ գրասենյակի նկատմամբ գոհունակության ցուցան... Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենք... ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վեր...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan