Արտակարգ Իրավիճակների նախարարությունը հորդորում է ցուցաբերել զգուշավորություն և չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ խոտածածկ տարածքներում
Հանգստի ժամանակաշրջանը մեկնարկել է, և գրեթե յուրաքանչյուր ընտանիք շաբաթ կամ կիրակի օրերը ցանկանում է անցկացնել հանգստյան գոտիներում:
ԱԻՆ-ը հադես է եկել հայտարարությամբ, նախազգուշացնելով խոտածածկ տարածքներում հնարավորինս խուսափել բացօթյա կրակ կազմակերպելուց:
«Հարգելի քաղաքացիներ,
Նախորդ տարվա համեմատ այս տարվա հունիսի առաջին կեսին հրդեհների քանակն ավելացել է 6 անգամ: Բուսածածկ և բնակավայրերին հարակից տարածքներում, չջրվելու պատճառով, խոտը չորացել է և կարող է դառնալ հրդեհի պատճառ:
ԱԻՆ-ը հորդորում է ցուցաբերել զգուշավորություն և չստեղծել հրդեհավտանգ իրավիճակներ»: