Երևան, 19.Մարտ.2024, 00:00 |
1 $ = 000.0 Դրամ 1 = 000.0 Դրամ 1 = 00.00 Դրամ
«Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությ... Ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... «Հրապարակ». Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավո... «Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փ... «Փաստ». Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որ... «Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի... «Փաստ». Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանա... «Հրապարակ». ՀՀ իշխանություններն իրականում չեն... Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ.... Netflix-ի «Սև հայելի»-ի նոր եթերաշրջանը կթողա... Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Իսրայելի զինվորականները վերահսկողության տակ ե... Սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթոր... Պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է մարտա... Էրդողանը շնորհավորել է Պուտինին Երևանում շուրջ 2000 հասուն և արժեքավոր ծառ կտ... Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավո... Գորիսում մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկայի» հիմն... 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբե... Ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկ... Աջափնյակի դատարանի հարևանությամբ բախվել են «N... Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և ե... Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկու... Մոլդովայի նախագահը մտադիր է հոկտեմբերին ԵՄ-ին... Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներ... ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկել... Հայաստանի և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խ... Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քնն... Սփյուռքի վերակազմավորումը անհետաձգելի անհրաժե... ՆԱՏՕ-ն Ռումինիայում կառուցում է Եվրոպայում դա... Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնու... Ի գիտություն ենք ընդունում ՌԴ նախագահական ընտ... Գուտերեշն Իսրայելին կոչ է արել ապահովել մարդա... ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը 2 եղբայր վիճել են տաքսու վարորդի հետ, հարվածն... Եթովպիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրե... «Արարատ»-ի ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանին այսօ... Եգիպտոսը հաստատել է, որ իր պատվիրակությունը Կ... Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զար... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանու... Պեկինը կողմ է համաժողովի անցկացմանը, որին կաջ... ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել... Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճ... Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրո... Ստոլտենբերգը հուսով է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏ... Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-Հայաստան-Վրաստան... ՔՊ խմբակցության նիստին քննարկվել են բռնի տեղա... Ո՞վ է սեփականաշնորհել և 2.6 մլն դոլարով վաճառ... Ալիևը շնորհավորել է Պուտինին Չինաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտինին Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխան... Հայտնաբերվել և կալանավորվել է Գորիսում երեք ա... ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանին աջակցե... ՀՀ-ն պատրաստ է սերտացնել ԵՄ-ի հետ հարաբերությ... Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է Երևանի 28 փողոցում վերգետնյա մալուխները կանցկ... Ջեյհուն Բայրամովն ու Լուիս Բոնոն քննարկել են ... Նիգերիայում ավազակներն առևանգել են ավելի քան ... 40-ից ավելի ՀԿ-ներ պահանջում են չհրաժարվել մի... ՄԻՊ գրասենյակի նկատմամբ գոհունակության ցուցան... Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենք... ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վեր... ՀՀ-ում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակ... Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասո... Արագաչափեր վնասած 35-ամյա տղամարդը ձերբակալվե... Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղ... Հայաստանը ռուսական հեռուստաալիքների հեռարձակո... Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայ... 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ՝ մաթեմատիկայի միջա... Բելգորոդի մարզում հայտնել են մեկ շաբաթում գնդ... Շիրակի մարզպետարանի 2 աշխատակից կալանավորվել ... Խիստ նկատողություն է տրվել Տավուշի մարզի նոտա... Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչնե... Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ պահ առա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել... Ովքեր են շնորհավորել Վլադիմիր Պուտինին վերընտ... ԱՄՆ կոնգրեսում արցախյան վերջին պատերազմն անվա... Հայաստանը Եվրոպա է, բայց «Եվրոպան» մեզ պաշտպա... «Պարեկներին հրահանգեք, որ իրենք էլ ամրակապվեն... Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակե... ԿԸՀ ներկայացուցիչները դիտարկել են ԱՄՆ նախագահ... Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագր... Վերջին 3 օրում գրանցվել է 32 ՃՏՊ, 1 մարդ զոհվ... Հայաստանը և Ղազախստանը քննարկում են համատեղ ձ... Նեթանյահուն Շոլցի հետ հանդիպումից հետո պատրաս... Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն ... Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի․... Գյումրիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերե... Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Ադրբեջա... Հանրային հեռուստաընկերությունը կունենա համապե... Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշ... Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել՝ Գյումրիու... Տիգրանաշենի ոլորանում իրանական բեռնատարը բախվ... Ընթանում է Հայաստանի և Ղազախստանի արտաքին գոր... Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բա... ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայք... Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվ...

Եթե բախտ վիճակվեր ունենալ ուժեղ ԱԺ, կտեսնեինք մասնագիտական քննարկում. Արսեն Բաբայանը հարցեր է ուղղել Վահե Գրիգորյանին

Այս շաբաթ ՀՀ խորհրդարանում քննարկվելու, այնուհետեւ քվեարկվելու է Վահե Գրիգորյանին ՀՀ սահմանադրական դատարանի դատավոր ընտրելու հարցը. եթե մեզ բախտ վիճակվեր ունենալ ուժեղ խորհրդարան, ապա այդ խորհրդարանում մենք ականատեսը կլինեինք առողջ ու մասնագիտական լուրջ քննարկումների, բովանդակալից հարցերի ու դրանց ազնիվ պատասխանների: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանը:

Նա մասնավորապես, նշել է.


«Ստորեւ ներկայացնում եմ հարցեր, որոնք, իմ համոզմամբ, պետք է հնչեցնեն պատգամավորները եւ որոնց պատասխանները պարտավոր է խորհրդարանում հնչեցնել ՍԴ դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը:

Հարց 1. Պարոն Գրիգորյան, համաձա՞ն եք արդյոք, որ իրավական պետության՝ Սահմանադրության անփոփոխելի՝ 1-ին հոդվածում ամրագրված հիմնարար սկզբունքից են ուղղակիորեն բխում իշխանությունների բաժանման եւ հավասարակշռման, դատարանների անկախության,արդարադատության երաշխավորվածության եւ բացառապես դատարանների կողմից արդարադատություն իրականացնելու սկզբունքները, ընդ որում՝ նաեւ դատարանների՝ որպես մարդու իրավունքների անմիջական գործողությունը ընդդեմ մյուս՝ գործադիր եւ օրենսդիր իշխանությունների ապահովող մարմինների գործառույթը:

Եթե այո, ապա այդ դեպքում ինչպե՞ս եք գնահատում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որը նա արել է` ի պաշտոնե հանդես գալով նաեւ Կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ, առ այն, որ դատական իշխանությունը լեգիտիմ չէ, այսինքն, նրա գործունեությունն իրավաչափ չէ: Միթե դա չի նշանակում, որ այսուհետ եւ նախկինում՝ իր կողմից մատնանշված «հանցավոր ռեժիմի մնացորդների» կողմից կայացված դատական ակտերը նույնպես լեգիտիմ, այսինքն, իրավաչափ չեն, ներառյալ՝ մարդու իրավունքների պաշտպանության շրջանակներում արձակված ակտերը:

Վարչապետն իրավասություն ունի արդյոք իր պաշտոնեական լիազորություններն օգտագործել անկախ եւ իրեն վերահսկող իշխանության մի ամբողջ թեւի գնահատական տալու համար, եթե այո, ապա կնշե՞ք Սահմանադրության կամ օրենքի, որ դրույթի հիման վրա է նա դա արել, եւ արդյո՞ք լեգիտիմությունը միայն քաղաքական կատեգորիա է եւ չի ենթադրում նաեւ իրավական գնահատական, որը դատարանների դեպքում ակնհայտորեն իշխանության չարաշահում է որեւէ այլ պաշտոնատար անձի կողմից, բացի ՍԴ դատավորների եւ ԲԴԽ անդամների: Հետեւաբար, արդյո՞ք վարչապետը չի վերազանցել իր լիազորությունները՝ ոտնձգելով Սահմանադրության 1-ին հոդվածում ամրագրված իրավական պետության հիմնարար սկզբունքի եւ 6-րդ հոդվածի 1-ին մասում ամրագրված օրինականության սկզբունքի խախտմամբ:

Հարց 2. Արդյո՞ք վարչապետի կամ պատգամավորի համար՝ որպես քաղաքական գործիչների, պաշտոնատար անձանց վերաբերող սահմանափակումները, արգելքները եւ էթիկայի կանոնները դադարում են գործել ֆեյսբուքյան հայտարարություններ անելու կամ աշխատանքային օրվա ավարտին հաջորդած այլ գործողություններ կատարելիս:

(Թեկնածուն պետք է որ ժխտի այդ հնարավորությունը, հաստատելու դեպքում հայտնվելու է անհեթեթ վիճակում):

Ժխտելու դեպքում հարց` ինչպե՞ս կարող եք մեկնաբանել նրա կոչը՝ արգելափակելու առանց բացառության բոլոր դատարանների մուտքերը, ոչ ոքի ներս չթողնել, որն, ըստ էության, դատարանների արգելափակման հավաքի կազմակերպումն էր, ինչպես նաեւ նրա ու մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում՝ ԱԺ պատգամավորների կողմից նման հավաքները ղեկավարելը կամ դրանց մասնակցելը՝ քաջալերել եվ հավաքների մյուս մասնակիցներին: (Հարցի ենթատեքստը շատ պարզ է` համաձայն «Հավաքների ազատության մասին» օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, լիազոր մարմինը` քաղաքապետը պարտավոր է արգելել հավաքը, եթե այն անցկացվելու է դատարաններից այնպիսի հեռավորության վրա, որի դեպքում այն սպառնում է դրանց բնականոն գործունեությանը: Թեեւ այս պահանջը վերաբերում է իրազեկում պահանջող, այսինքն, հարյուր եւ ավելի մասնակից ունեցող հավաքներին, այն կիրառելի է նաեւ որպես ոստիկանության ծառայողների միջամտության հիմք` առնվազն հավաքի վայրից հեռացնելու դատարանների բնականոն գործունեության համար սպառնալիք ստեղծող անձանց, իսկ եթե դա չի հաջողվում, ապա հավաքը կորցնում է իր խաղաղ բնույթը, եւ պետք է դադարեցվի օրենքով սահմանված կարգով: Այսինքն, միայն բնականոն գործունեության սպառնալիքը բավարար էր դատարանների մուտքերը` հարյուրը գերազանցող հավաքի դեպքում` քաղաքապետի որոշմամբ եւ դրա կատարմամբ բացելու, իսկ այլ դեպքերում` համաչափ ոստիկանական միջամտությամբ բացելու համար, ինչը չի արվել):

Ենթահարց` արդյո՞ք դա դիտավորությամբ, օրենքի խախտմամբ հավաք կազմակերպելու միջոցով լիազորությունների վերազանցում չէ, որը, եթե հանգեցրել է ծանր հետեւանքների, օրինակ՝ մաքրուհիներին ապօրինաբար ազատությունից զրկելուն, կամ դատավորներից մեկի նկատմամբ կյանքի համար ոչ վտանգավոր բռնություն կիրառելուն, կամ առանձին դատարաններում դատական նիստերի չեղարկմանը, հանցագործություն է:

Ենթահարց` եթե Դուք վաղն ընտրվեք Սահմանադրական դատարանի դատավոր, եւ Ձեզ կամ Ձեր գործընկերներին Ձեր կամ նրանց ընդդիմախոսները չթողնեն դատարան մտնել կամ արգելափակեն Ձեր կամ նրանց ելքը դատարանից, դա որպես իրավաբան ինչպե՞ս կորակեք:

Հարց 3. Արդյո՞ք դատավորներն անփոփոխելի են, թե՞ ոչ, եւ սա իրավական պետության տարրական սկզբու՞նք է, թե՞ ոչ, այսինքն, անկախ քաղաքական ուժերի քաղաքական հարաբերակցությունից եւ օրվա հասարակական կարծիքից կամ քաղաքական գործիչների գնահատականներից` նրանք պե՞տք է փոխվեն, թե՞ ոչ:

Հարց 4. ՍԴ դատավոր ընտրվելու դեպքում պաշտոնավարելու եք 12 տարի, ուստի մոտալուտ իշխանափոխության դեպքում Դուք որպես դատավոր ինչպե՞ս կվերաբերեք Ձեզ եւ Ձեր գործունեությունը որպես ոչ լեգիտիմ, Ձեզ որպես «ՔՊ-ական մնացորդ» կամ ոչ լեգիտիմ ընտրված դատավոր որակող՝ ազատ, արդար եւ ժողովրդավարական ընտրություններում ընտրված ապագա քաղաքական մեծամասնության, գործադիր կամ օրենսդիր իշխանության ղեկավար կամ այլ պաշտոնատար անձանց գնահատականներին:

(Թեկնածուն պետք է որ պատասխանի, որ կանտեսի դրանք, քանի որ դրանք սոսկ քաղաքական գնահատականներ են եւ դատավորի համար նշանակություն չպետք է ունենան):

Հետեւաբար, հարց. ուստի եթե ներկայիս դատավորներն արհամարհեն վարչապետի եւ ԱԺ մի խումբ պատգամավորների քաղաքական գնահատականները, ճի՞շտ կանեն:

(Թեկնածուն պետք է որ հերքի եւ ասի, որ ինքը ժողովրդի վստահությունը վայելող խորհրդարանի կողմից է ընտրվելու, իսկ մյուս դատավորները՝ կեղծված ընտրությունների արդյունքում իշխանության եկած մարմինների պաշտոնատար անձանց):

Այդ դեպքում հարց` եթե ընտրությունները կեղծելու վերաբերյալ Ձեր չափանիշը սոսկ Ձեր նախընտրած քաղաքական ուժերի կամ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններն են, ապա չե՞ք վախենում, որ մի օր նրանց կողմից կազմակերպված ընտրությունների լեգիտիմությունը այլ քաղաքական ուժեր վիճարկեն, միայն այդ պատճառով Դուք հրաժարական կտա՞ք:

Հարց 5. Ըստ մամուլում շրջանառվող տեղեկությունների՝ Դուք եք կանգնած Հայաստանում այսպես կոչված «անցումային արդարադատության» եւ «վեթինգի» գաղափարների ակունքներում, արդյո՞ք դա այդպես է, թե՞ ոչ, եթե այո, որո՞նք են Հայաստանում անցումային արդարադատության փաստական հիմքերը, ի՞նչ ժամանակագրական ընդգրկում այն պետք է ունենա, օրինակ, արդյո՞ք պետք է բացահայտվեն 1990 թվականից սկսած բազմաթիվ քաղաքական եւ պետական գործիչների սպանությունների պատվիրատուները եւ կատարողները, 90-ական թվականներին մարդու իրավունքների զանգվածային խախտումները, օրինակ՝ բանակում ծառայելու նպատակով ծնողների «պատանդառությունը», Վանո Սիրադեղյանի ղեկավարած ոստիկանության ծառայողների կամայականությունների զոհերը պե՞տք է արդոք փոխհատուցում ստանան, նրա բանդայի կատարած հանցագործությունների կազմակերպիչները պե՞տք է արդյոք նույնպես բացահայտվեն, արդյո՞ք չպետք է պարզվեն 1995 թվականի խորհրդարանական եւ 1996 թվականի նախագահական խայտառակ ընտրությունների փաստական հանգամանքները, պե՞տք է արդյոք չեղարկվի 1995 թվականի, այն ժամանակվա ընդդիմության պնդմամբ՝ կեղծված, այսինքն, մայր Սահմանադրությունը եւ մենք վերադառնանք խորհրդային Հայաստանի Սահմանադրությանը:

Հարց 6. Անկախ վեթինգի կիրառման հավանականությունից եւ բովանդակությունից` միայն դատավորների վեթինգի վրա կենտրոնանալը, ըստ Ձեզ, արդյո՞ք համակարգային մոտեցում է, մի՞թե հանրությունը, փաստաբանական կորպուսը, նաեւ Դուք կարող եք անտեսել քննչական, ոստիկանական, ազգային անվտանգության մարմինների, ցիտում եմ` «նախորդ ռեժիմի մնացորդներին», հիմք ընդունել նրանց գործունեության արդյունքները, եւ արդյո՞ք վեթինգը պետք է վերաբերի բոլոր դատավորներին, օրինակ՝ որեւէ ողջամիտ կասկածի հիմք չտված դատավորների վեթինգը համապատասխանու՞մ է արդյոք Սահմանադրությանը եւ արդարության տարրական պահանջներին, արդյո՞ք դատավորների համար վեթինգի արդյունքում պաշտոնից զրկվելը՝ որպես պատասխանատվության տեսակ, կարող է ներմուծվել հետին թվով՝ նրա կողմից նախորդող ժամանակահատվածում կատարված՝ այդ ժամանակվա գործող օրենքներով պատասխնատվություն չառաջացնող արարքների համար, եւ համահու՞նչ է դա արդյոք անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքների հետադարձ ուժի սահմանադրական արգելքին, որը, իմ համոզմամբ, իր հերթին բխում է Սահմանադրության անփոփոխելի՝ 1-ին հոդվածում ամրագրված իրավական պետության սկզբունքից:

Հարց 7. Վեթինգն իրավակա՞ն, թե՞ քաղաքական գործընթաց է. եթե իրավական է, ապա արդյո՞ք վարչապետը չի վերազանցել իր լիազորությունները, երբ հայտարարել է, որ վեթինգն արդեն սկսված է, ի՞նքն է արդյոք դա հրահանգել (եթե թեկնածուն ստիպված պնդի, որ նաեւ քաղաքական գործընթաց է, այսինքն, առանց օրենսդրական հիմքի կարող է իրականացվել, կհայտնվի ծանր դրության մեջ, հետեւաբար, հավանաբար, չի մտաբերի վարչապետի խոսքերը, սակայն կարելի է հիշեցնել):

Հարց 8. Ինչպե՞ս ստացվեց, որ Հանրապետության նախագահին ոչ լեգիտիմ եւ «տխմարագույն դեմագոգ» համարող անձը նրա կողմից առաջադրվեց ՍԴ դատավորի թեկնածու: Արդյո՞ք չեք կարծում, որ Նախագահի հանդեպ առնվազն քաղաքական շանտաժ է գործադրվել:

Հարց 9. Ունեի՞ք արյդոք իրավական հիմքեր կամ ողջամիտ կասկածներ` պնդելու, որ Հանրապետության նախագահը լեգիտիմ չէ, ընդ որում, անընդհատ, եւ որո՞նք էին դրանք, թե՞ ընդամենը Ձեր նախընտրած քաղաքական ուժին հաճո քաղաքական դեմագոգիայով էիք զբաղվում, որի որակումը ես, ի տարբերություն Ձեզ, չեմ ցանկանա տալ՝ պահպանելով էթիկայի տարրական կանոնները:

Հարց 10. Ի՞նչ եք կարծում, արդյո՞ք Հանրապետության նախագահը կեղծել է Մեծ Բրիտանիայի Նորին Մեծություն թագուհի Եղիսաբեթ II-ի հպատակությունից հրաժարվելու վերաբերյալ փաստաթղթի ամսաթիվը, եթե այո, տեղյակ է արդյո՞ք դրան ՀՀ վարչապետը, Ձեր ընկեր ԱԺ նախագահը, Դուք, ուստի Դուք այդ մասին գիտեք եւ չե՞ք հայտնել պատկան մարմիններին:

Հարց 11. Եթե դուք չունեք տեղեկություն, որ Արմեն Սարգսյանն ավելի ուշ է դադարեցրել իր Մեծ Բրիտանիայի քաղաքացիությունը, ապա ինչի՞ վրա է հիմնվել այդ դեպքում Ձեր հայտարարությունը եւ Ձեր որակումները: Ինչպե՞ս կարձագանքեք հիմա ինձ, եթե ես Ձեզ որակեմ որպես տխմարագույն դեմագոգ, մի՞թե չեք տեսնի պատգամավորական էթիկայի կամ հանրային բարոյականության տարրական կանոնների խախտում, բացի այդ, եթե իրական հիմքեր չունեք, Դուք էլ իրավաբան եք եւ փաստաբանի էթիկայի կանոններով եք կաշկանդված, վաղը՝ ընտրվելով դատավորի պաշտոնում եւ կաշկանդված լինելով դատավորի էթիկայի կանոններով, էլի շարունակելու՞ եք Ձեր նման վարքագիծը եւ որոշումնե՞ր եք կայացնելու` առանց ճշտելու իրավական հիմքերի առկայությունը: Սա կարեւոր հարց է դատավորի պաշտոնին Ձեր պիտանիությունը, այդ թվում՝ Ձեր բարոյական որակները պարզելու համար:

Հարց 12. Ըստ Ձեզ՝ հայտնի սկանդալային գաղտնալսման հերոս լինելը՝ հաշվի առնելով հարուցված եւ քննվող քրեական գործերը, չի՞ կաշկանդելու Ձեզ պետության Սահմանադրության գերակայությունն ապահովող, այսինքն, նաեւ օրենսդիր եւ գործադիր իշխանությունների կազմավորման եւ գործունեության սահմանադրականությունը երաշխավորող բարձրագույն մարմնի՝ Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում: Արդյոք Դուք այնպիսի թելերով չեք կապված վարչապետի, Սասուն Խաչատրյանի եւ Ձեր այլ ընկերների հետ, որ դա կարող է կամ Ձեր գործունեության մեջ ինքնագրաքննության, կամ Ձեր նկատմամբ շանտաժի հնարավորություն ստեղծել, բացառու՞մ եք արդյոք, որ Ձեր հեռախոսային խոսակցությունները որեւէ նման կառույցի հետ գաղտնալսված լինեն, եւ արդյո՞ք խոսել եք կամ արել եք բաներ, որոնք Ձեր պաշտոնանկության կամ անգամ քրեական հետապնդման հիմք կարող են դառնալ:

Հարց 13. Հաշվի առնելով ընտրվելու դեպքում Ձեր շատ բարձր կարգավիճակը եւ Ձեր կողմից տրվելիք երդումը` հարց. վարչապետի անունից կամ նրա ցուցումով՝ խորհրդի կամ որեւէ այլ եղանակով ցուցումներ, խնդրանքներ, խորհրդատվական կարծիք, հրահանգներ փոխանցե՞լ եք արդյոք դատախազությանը, ՀՔԾ-ին, որեւէ այլ իրավապահ մարմնի, ներգրավվա՞ծ եք եղել արդյոք ՀՔԾ-ում մարտի 1-ի գործով քննչական գործողությունների մարտավարության մշակմանը, մեղադրական եզրակացությունների կազմման աշխատանքներին:

Հարց 14. Ինչպես եք գնահատում այն փաստը, որ «սասնա ծռեր» կուսակցության մի քանի կողմակիցներ Սահմանադրական դատարանի դատավորներից մեկի վրա են հարձակվել (ըստ երեւույթին` օրինակ վերցնելով վարչապետի այլ կողմնակիցներից եւ ոգեշնչվելով նրա կոչերով), սպառնացել են փակել Սահմանադրական դատարանի մուտքերը, փորձել են ապօրինաբար ներս մտնել, ցուցադրել են վիրավորական պաստառներ, սպառնացել են հրապարակել դատավորների անձնական տվյալներ, արգելափակել նրանց բնակարանները, եւ այլն: Արդյո՞ք այդ անձանցից մի քանիսը չպետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության, որպես ապագա դատավոր սասնա ծռերի կամ նմանատիպ այլ կուսակցությունների գործունեության մեջ տեսնու՞մ եք արդյոք Սահմանադրությանը հակադրվող գործելաոճ եւ քարոզ:

Հարց 15. Համամի՞տ եք, որ վարչապետի հայտնի գնահատականները եւ կոչերը, ինչպես նաեւ մի շարք պատգամավորների հայտարարությունները հիմք դարձան դատավորների հանդեպ սոցցանցերում եւ տեղեկատվական միջոցներում թափ առած տեղեկատվական-հոգեբանական ճնշումների եւ առանձին դեպքերում անգամ ահաբեկման համար: Ո՞րն է, Ձեր կարծիքով, այդ տեղեկատվական արշավի իրավական հիմքը, եւ ինչպե՞ս Դուք դա կորակեիք Սահմանադրության եւ քրեական, վարչական իրավունքի, պաշտոնատար անձանց մասով՝ էթիկային կանոնների տեսանկյունից:

Հարց 16. Ձեր բարձր մասնագիտական կարողությունները եւ հատկապես բարձր բարոյական որակները պարզելու շրջանակներում մի քանի հարց.

Դուք հայտարարել էիք, որ Դուք եք առաջարկել Հանրապետության նախագահին Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուների համար սահմանել մրցութային կարգ եւ ասել էիք, որ այլ կերպ, քան մրցույթով, չեք համաձայնի առաջադրվել այդ պաշտոնում: Նախ՝ թույլատրու՞մ է արդյոք Սահմանադրությունը եւ նախատեսու՞մ է արդյոք Սահմանադրական դատարանի մասին օրենքը նման կարգ (եթե թեկնածուն ասի` այո, ապա նա վերջին անգամ առաջադրվել է առանց մրցույթի, այսինքն, ապօրինի, իսկ եթե ոչ՝ ապա առաջին անգամ է առաջադրված եղել ապօրինի), երկրորդ՝ արդյո՞ք Հանրապետության նախագահը՝ հաշվի առնելով Սահմանադրության մեջ նրա լիազորությունների սպառիչ թվարկումը, ունի խորհրդակցական-աշխատանքային մարմիններ կազմավորելու լիազորություն, երրորդ՝ արդյո՞ք նա մրցույթ անցկացնելու վերաբերյալ նորմատիվ ակտ ընդունելու լիազորություն ունի, չորրորդ՝ արդյո՞ք նրա սահմանած կարգը մրցութային էր եւ արդար ընտրության հնարավորություն էր տալիս, եւ, վերջապես, հինգերորդ՝ նախավերջին եւ վերջին անգամ, երբ Դուք առաջադրվեցիք, չի եղել որեւէ մրցույթ, սակայն վերջին անգամ Դուք առաջադրվել եք նրա կողմից՝ դա լեգիտի՞մ է, եւ ինչու դրժեցիք առանց մրցույթի չառաջադրվելու Ձեր հանդիսավոր եւ ամբողջ հանրության առջեւ տրված խոստումը: Հաճա՞խ եք դրժում Ձեր խոստումները եւ հրաժարվում Ձեր խոսքերից: Սա Ձեր սովորա՞կան գործելաոճն է:

Հարց 17. Ի՞նչ եք կարծում, Սահմանադրական դատարանի դատավորի ընտրությանը վերաբերող մանրամասները սահմանվում են միայն ՍԴ օրենքո՞վ, թե՞ կարող են սահմանվել նաեւ այլ իրավական ակտերով: Եթե միայն ՍԴ օրենքով, ապա, ըստ Ձեզ, թեկնածու առաջադրելը ընտրության մա՞ս է, թե ոչ, եթե այո, ապա նախորդի չընտրվելու դեպքում նոր թեկնածու առաջադրելու պահանջը վերաբերու՞մ է առաջադրող մարմին, եթե այո, ապա այդ իմաստով Դուք իրապե՞ս Ձեզ գնահատում եք որպես նոր թեկնածու:

Հարց 18. Իմ քայլը խմբակցության ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո Դուք հայտարարել եք մի դարակազմիկ, ես կասեի` աշխարհացունց նորության մասին (ցիտում եմ). «Սահմանադրական դատարանը ապակուսակցական քաղաքական մարմին է, բայց ասել, որ Սահմանադրական դատարանը ապաքաղաքական մարմին է, կներեք, էս պետությունում ամենաքաղաքական հարցերը որոշողը Սահմանադրական դատարանն է»:

Մինչեւ Ձեր հայտարարությունը մենք միամտաբար կարծում էինք, որ` համաձայն Սահմանադրության 164-րդ հոդվածի 7-րդ մասի` դատավորը չի կարող զբաղվել քաղաքական գործունեությամբ, իսկ նույն հոդվածի 9-րդ մասի` Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները` քաղաքական գործունեությամբ զբաղվելու դեպքում, Սահմանադրական դատարանի որոշմամբ դադարեցվում են:

Այսինքն, Դուք մեզ մոտ առաջացրել եք կոգնիտիվ դիսոնանս. եթե դատավորը` առանձին, եւ բոլոր դատավորները` միասին, իրավասու չեն զբաղվել քաղաքական գործունեությամբ, եւ դա նրանց լիազորությունների դադարեցման պարտադիր, ոչ հայեցողական, հիմք է Սահմանադրության ուժով, ապա ինչպե՞ս է, որ Սահմանադրական դատարանն ապակուսակցական, բայց քաղաքական մարմին է: Դուք Սահմանադրությու՞նը լավ չեք կարդացել, թե հող եք նախապատրաստում Ձեր համար ՍԴ դատավոր ընտրվելու դեպքում Ձեր քաղաքական գործունեությունը շարունակելու համար, օրինակ՝ ՍԴ-ի դիմաց հավաք անող Ձեր աջակիցներին ՍԴ-ի պատուհանից ողջունելու, քաջալերելու, նրանց համար անցագիր պատվիրելու եւ ՍԴ միջանցքներում եւ գուցե նաեւ դահլիճում հավաքներ կազմակերպելու միջոցով, ՍԴ-ի Ձեր գործընկերների մասին եւ ՍԴ նիստերի վերաբերյալ ֆեյսբուքյան գրառումների եւ ուղիղ հեռարձակումների միջոցով, եւ այլն, այլ խոսքերով, ՍԴ դատավորներին դրսից հայտարարված տեղեկատվական եւ նյարդերի պատերազմի ներսի սատարո՞ղն եք լինելու` ՍԴ-ում տարածելով այն անլրջության մթնոլորտը, որը գնալով ավելի հաճախ տիրում է գործադիրում եւ օրենսդիրում: Դա՞ է Ձեր հույսը` այնքան զզվեցնել ՍԴ նախագահին, որ նա հրաժարական տա, այնքան Ձեր գործընկերների զահլեն տանել, որ` հաշվի առնելով ՍԴ դատավորի լիազորությունները ԱԺ պատգամավորների երեք հինգերորդով դադարեցնելու սահմանադրական պահանջը, որն ընդդիմությունը չի կարող կատարել, հույս ունեք ապակայունացնելու եւ կազմալուծելու ՍԴ գործունեությունը: Իսկ գիտե՞ք, որ դա Ձեզ մոտ չի ստացվի, եթե պատգամավորների մեկ հինգերորդով դիմենք ՍԴ` Ձեր ընտրության վերաբերյալ որոշումը հակասահմանադրական եւ անվավեր ճանաչելու հարցով:

Հարց 19. Ձեզ առաջադրած սահմանադրական մարմնին` Հանրապետության նախագահին շարունակելով համարել ոչ լեգիտիմ, Դուք խոսում եք ինչ-որ կոնսենսուսի մասին` սահմանադրական մարմինների միջեւ: Ո՞ր մարմիններն են այդ կոնսենսուսի կողմերը եւ ո՞րն է դրա բովանդակությունը` կարո՞ղ է Ձեր առաջադրման շուրջ այժմ ձեւավորված «կոնսենսուսն է». մի որոշ ժամանակ չբարձրաձայնել Հանրապետության նախագահի ոչ լեգիտիմության հարցը, Ձեզ տանել ՍԴ, հնարավորություն տալ այնտեղ փորձել ապակայունացնել իրավիճակը, հետո Նախագահին էլ Ձեր մասնակցությամբ ճանապարհել թոշակի եւ ընտրել Ձեր թիմի անդամներից կամ Ձեր աջակիցներից մեկին որպես Նախագահ: Այլապես ինչպե՞ս կարող է իրեն առաջադրողին ոչ լեգիտիմ համարող անձը դիտարկվել որպես իրեն առաջադրողի թեկնածու: Գուցե ազնվություն ունենաք եւ ասեք, որ Նախագահը պարտադրված է եղել առաջադրել իրականում վարչապետի եւ նրա թիմի թեկնածուին, չէ՞ որ Դուք ՍԴ դատավորի միակ թեկնածուն եք, որի մասին Շանթ հեռուստատեսության եթերում գովասանքի խոսքեր ասած ինքը` վարչապետը:

Հարց 20. Հաճախ եք Ձեր ֆեյսբուքյան գրառումները ջնջում եւ արդյոք բարոյական բարձր հատկանիշներ ունեցող մարդ կհամարեք այն պատգամավորին, որը գործընկեր պատգամավորին կանվանի ասենք դեգեներատ, դեբիլ, կամ բարոյական կհամարեք այն մարդուն, որը հրապարակային խոստում է տալիս ու մի 10 օրից անում դրան 180 աստիճան հակառակ քայլ:

Դուք Փաստաբանական պալատի կողմից 06.04.2017 թվականին ենթարկվել եք կարգապահական պատասխանատվության Ձեր գործընկեր փաստաբանին ուղված հետեւյալ գրառման համար. իմ կարծիքով տառապում է կրիտինիզմով՝ մի հիվանդություն, որը որոշակի անբավարարության հետեւանքով ժամանակին շեշտակիորեն դանդաղեցրել կամ առհասարակ կասեցրել է անձի մտավոր զարգացումը: Դուք 2018 թվականի ապրիլին Ձեր ՖԲ-յան էջում հրապարակում եք արել, որը մի քանի օրից հեռացրել եք: Գրառումը մեջբերում եմ բառացի. «Ես չեմ հավակնում այս պաշտոնին, եւ դրա համար ունեմ շատ որոշակի ու կայուն պատճառ, որը բխում է իմ ստանձնած մասնագիտական պարտականություններից: Նույնիսկ, եթե ես չունենայի նման պատճառ, ինքնին իմ այս հրապարակմամբ ես ինքս ինձ համար այլեւս էթիկական արգելք եմ ստեղծում այս թափուր պաշտոնին հավակնելու համար, թեկուզ ֆորմալ իմաստով նման էթիկական սահմանափակում որեւէ իրավական առումով չի նախատեսված: Սա նման դատական բարձր պաշտոնին առաջադրվող էթիկական ստանդարտի իմ անձնական չափն է»: Կարող եմ արդյո՞ք հետեւություն անել ձեր բարոյական հատկանիշների վերաբերյալ:

Ենթահարց. Էմիլ Բաբայանի թեկնածությունը քննարկելուց առաջ դուք նորից ՖԲ-ում գրառում եք կատարել հետեւյալ բովանդակությամբ. «Սա ՀՀԿ հերթական քաղաքական նշանակումն է՝ գրոտեսքի հասնող անբարտավանությամբ: Ընդ որոշում , սրանում իրենց ուղղիղ մասնակցությունն ու ներդրումն ունեն թե ներկայացնողը, թե ներկայացնողի ներկայացուցիչը, եւ թե հենց ինքը թեկնածուն: Քանի դեռ ժողովուրդը համակված է գործադիր իշխանության դիրքերը վերցնելով, ՀՀԿ-ն անաղմուկ եւ մթության քողի տակ ռեւանշի դիրքերն է ամրապնդում, որի միջնաբերդը լինելու է հենց Սահմանադրական դատարանը: Ինչպես եւ մինչեւ այսօր դրա խիստ բացասական դերակատարությունը Հայաստանի ժողովրդավարության դեմ լարված ցանկացած դավադրության եւ ծուղակի դեպքում: ՀՀԿ-ն այդ անում է հերթական քաղաքական նշանակմամբ այս պաշտոնում: Հիմա հարցը, եթե այս տեքստում «ՀՀԿ»-ն փոխեմ «Իմ քայլ»-ով ու որեւէ ստորակետ չավելացնեմ, կարող եմ նույն պնդումը անել:

դիտվել է 686 անգամ

Այս թեմայով

«Ժողովուրդ». Աննախադեպ երեւույթ «բարեգործությ... Ջուր չի լինելու ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանա... «Հրապարակ». Հանրահավաքը կպառակտի՞, թե՞ կմիավո... «Հրապարակ». Ինչ է քննարկվել ՔՊ խմբակցության փ... «Փաստ». Որևէ պաշտոնյա իրավասու չէ միանձնյա որ... «Ժողովուրդ». Փաշինյանը պաշտոնա՞նկ կանի Շիրակի... «Փաստ». Ռուսական և ամերիկյան քաղաքական շրջանա... «Հրապարակ». ՀՀ իշխանություններն իրականում չեն... Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ.... Netflix-ի «Սև հայելի»-ի նոր եթերաշրջանը կթողա... Ֆրանսիայի Ինտերպոլի կողմից հետախուզվողը հայտն... Իսրայելի զինվորականները վերահսկողության տակ ե... Սպասվում է G2 կատեգորիայի գեոմագնիսական փոթոր... Պատմության մեջ առաջին անգամ անցկացվել է մարտա... Էրդողանը շնորհավորել է Պուտինին Երևանում շուրջ 2000 հասուն և արժեքավոր ծառ կտ... Քաղաքացիներն ապօրինի զենք-զինամթերք են կամավո... Գորիսում մարտաֆիլմ հիշեցնող «ռազբորկայի» հիմն... 30-ամյա վարորդը Mercedes-ով բախվել է հողաթմբե... Ուրախ եմ, որ այս կեղծավորի պաշտոնավարման ժամկ... Աջափնյակի դատարանի հարևանությամբ բախվել են «N... Վրաստանի Խորհրդարանի կրթության, գիտության և ե... Հայ դատի հանձնախումբն ԱՄՆ Կոնգրեսում քննարկու... Մոլդովայի նախագահը մտադիր է հոկտեմբերին ԵՄ-ին... Փաշինյանը տիկնոջ հետ Համազգային թատրոնում ներ... ԵՄ երկրները պետք է նպատակ ունենան կրկնապատկել... Հայաստանի և Մալթայի ԱԳՆ-ների միջև քաղաքական խ... Խաչատուրյանը ֆրանսիացի մտավորականների հետ քնն... Սփյուռքի վերակազմավորումը անհետաձգելի անհրաժե... ՆԱՏՕ-ն Ռումինիայում կառուցում է Եվրոպայում դա... Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնու... Ի գիտություն ենք ընդունում ՌԴ նախագահական ընտ... Գուտերեշն Իսրայելին կոչ է արել ապահովել մարդա... ՌԴ ԿԸՀ-ն ավարտել է ձայների հաշվարկը 2 եղբայր վիճել են տաքսու վարորդի հետ, հարվածն... Եթովպիայում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրե... «Արարատ»-ի ֆուտբոլիստ Արմեն Նահապետյանին այսօ... Եգիպտոսը հաստատել է, որ իր պատվիրակությունը Կ... Նարեկ Մկրտչյանը հանդիպել է ԱՄՆ միջազգային զար... Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման ... Պակիստանն ավիահարվածներ է հասցրել Աֆղանստանու... Պեկինը կողմ է համաժողովի անցկացմանը, որին կաջ... ՀՀ ԱԳՆ պատվիրակությունը Բրյուսելում մասնակցել... Որ բանկերի քարտապանները կարող են օգտվել հետվճ... Ալիևն օկուպացված Ստեփանակերտում վառել է Նովրո... Ստոլտենբերգը հուսով է, որ Վրաստանը կդառնա ՆԱՏ... Թշնամու խնդիրն է՝ կտրել Իրան-Հայաստան-Վրաստան... ՔՊ խմբակցության նիստին քննարկվել են բռնի տեղա... Ո՞վ է սեփականաշնորհել և 2.6 մլն դոլարով վաճառ... Ալիևը շնորհավորել է Պուտինին Չինաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Պուտինին Արցախցիների վերադարձի հարցում Հայաստանի իշխան... Հայտնաբերվել և կալանավորվել է Գորիսում երեք ա... ԵՄ ԱԳ նախարարները կքննարկեն Հայաստանին աջակցե... ՀՀ-ն պատրաստ է սերտացնել ԵՄ-ի հետ հարաբերությ... Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է Երևանի 28 փողոցում վերգետնյա մալուխները կանցկ... Ջեյհուն Բայրամովն ու Լուիս Բոնոն քննարկել են ... Նիգերիայում ավազակներն առևանգել են ավելի քան ... 40-ից ավելի ՀԿ-ներ պահանջում են չհրաժարվել մի... ՄԻՊ գրասենյակի նկատմամբ գոհունակության ցուցան... Քաղաքացին քարով հարվածել է կառավարության շենք... ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վեր... ՀՀ-ում ՌԴ նախագահական ընտրություններին մասնակ... Հայաստանի այն ուրվագիծը, որ ցույց եմ տվել ասո... Արագաչափեր վնասած 35-ամյա տղամարդը ձերբակալվե... Փաշինյանը տավուշցիներին հայտնել է, որ 4 գյուղ... Հայաստանը ռուսական հեռուստաալիքների հեռարձակո... Քանաքեռավանի գազալցակայանում տեղի ունեցած պայ... 1 ոսկե և 2 բրոնզե մեդալներ՝ մաթեմատիկայի միջա... Բելգորոդի մարզում հայտնել են մեկ շաբաթում գնդ... Շիրակի մարզպետարանի 2 աշխատակից կալանավորվել ... Խիստ նկատողություն է տրվել Տավուշի մարզի նոտա... Նիկոլ Փաշինյանը Կիրանցում հանդիպել է բնակիչնե... Հայաստանը գործադրում է բոլոր ջանքերը՝ պահ առա... Շորթման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել... Ովքեր են շնորհավորել Վլադիմիր Պուտինին վերընտ... ԱՄՆ կոնգրեսում արցախյան վերջին պատերազմն անվա... Հայաստանը Եվրոպա է, բայց «Եվրոպան» մեզ պաշտպա... «Պարեկներին հրահանգեք, որ իրենք էլ ամրակապվեն... Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակե... ԿԸՀ ներկայացուցիչները դիտարկել են ԱՄՆ նախագահ... Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագր... Վերջին 3 օրում գրանցվել է 32 ՃՏՊ, 1 մարդ զոհվ... Հայաստանը և Ղազախստանը քննարկում են համատեղ ձ... Նեթանյահուն Շոլցի հետ հանդիպումից հետո պատրաս... Հայաստանը և Ղազախստանը հնարավորություն ունեն ... Զանգեզուրի միջանցքը նույնպես պետք է բաց լինի․... Գյումրիի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերե... Ընդմիջումից հետո մենք ամեն ինչ շտկելու ենք. Մ... ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը կոչ է անում Ադրբեջա... Հանրային հեռուստաընկերությունը կունենա համապե... Կհստակեցվի սպանդային մթերքի և մսամթերքի մակնշ... Պուտինը պարտվել է Երևանում, հաղթել՝ Գյումրիու... Տիգրանաշենի ոլորանում իրանական բեռնատարը բախվ... Ընթանում է Հայաստանի և Ղազախստանի արտաքին գոր... Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է Ոսկեպարի, Բա... ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայք... Սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվ...
Ամենաընթերցվածը
website by Sargssyan