Երևանյան նորաբաց այգում հետապնդել են ԱՄՆ 3 քաղաքացիների, մեկի նկատմամբ էլ կատարել անառակաբարո գործողություններ
Երևանում, հունիսի 16-ին, ժամը 22։30-ի սահմաններում ոստիկանության ծառայողները Բեյրութի փողոցում ծառայություն կատարելիս են եղել, երբ իրենց են մոտեցել մի քանի քաղաքացի և հայտնել, որ Երևանի 2800-ամյակին նվիրված այգում մի քաղաքացի անհանգստացնում է իրենց և իրենցից մեկի նկամամբ էլ կատարել է անառակաբարո գործողություններ։
Shamshyan.com-ի հաղորդմամբ, «կարմիր բերետները» նշված գործողությունները կատարելու կասկածանքով հայտնաբերել և Կենտրոնի ոստիկանոթյուն են բերան ենթարկել Երևանի բնակիչ՝ 24-ամյա Վահան Խ.-ին։
Աղբյուրի տեղեկություններով՝ ոստիկանների օգնությանը դիմած անձինք ԱՄՆ քաղաքացիներ են։ Նրանք են՝ 17-ամյա Ք. Շ.-ն, 15-ամյա Ք. Ք.-ն և 18-ամյա Ս. Բ-ն, իսկ Ք. Շ.-ն հայտնել է, որ իր նկատմամբ է Վահան Խ,-ն անառակաբաոր գործողություններ կատարել:
Ոստիկանության կենտրոնական բաժնում նյութեր են նախապատրաստվում: