Մեքսիկան կալանել է մոտ 800 միգրանտի ԱՄՆ-ի հետ համաձայնագրի կնքումից հետո
Մեքսիկայի իշխանությունները հայտարարել են 800 միգրանտի կալանման մասին (չորս բեռնատար) ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի ճնշումից հետո, որը երկրից պահանջում է կրճատել ԱՄՆ ներգաղթյալների հոսքը, տեղեկացնում է UPI-ն։
Մեքսիկայի միգրացիայի ազգային ինստիտուտը հայտարարություն է տարածել, որում ասվում է 791 միգրանտի կալանման մասին երկրի արևելքում, որոնք պատրաստվում էին հատել սահմանը բեռնատարներով։
Բացի այդ, ձերբակալվել են երեք բեռնատարների վարորդները։
Մեքսիկայի իշխանությունները տեղեկացրել են, որ կալանումն իրականացվել է այն գործողությունից հետո, որին մասնակցել է միգրացիայի գծով 1000 գործակալ երկրի հարավային և հյուսիսային սահմաններին։ Գործողության ընթացքում նրանք ստուգել են երկիր մտնող օտարերկրացիների վիզաները։
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ը սպառնացել էր Մեքսիկային տուրքեր մտցնել, եթե երկիրը չկրճատի անլեգալ միգրանտների հոսքը սահմանին։