Վարդան Բալայանն ազատվել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից
Արցախի նախագահի մամուլի գրասենյակից տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ գեներալ-մայոր Վարդան Բալայանն ազատվել է Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալի պաշտոնից և արձակվել զինվորական ծառայությունից՝ երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի անցնելու կապակցությամբ: