«Լիվերպուլի» դարպասապահ Ալիսոնը որդի է ունեցել
Չեմպիոնների լիգայի գավաթակիր, Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլի» բրազիլացի դարպասապահ Ալիսոն Բեքերը որդի է ունեցել, հաղորդում է dailymail-ը։ Ֆուտբոլիստի ընտանիքում ծնվել է երկրորդ երեխան՝ Մատեոն։
Բեքերի կինը հղիության պատճառով չէր կարողացել մեկնել Մադրիդ՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչին, եւ «Լիվերպուլի» հաղթանակից հետո Բեքերը հեռախոսի տեսակապի միջոցով շնորհավորանք ստացավ կնոջից եւ երկու տարեկան դուստրից։