Կանադայի հատուկ ծառայությունները ոչնչացրել են նախկին վարչապետ Պիեռ Թրյուդոյի վերաբերյալ փաստաթղթերը
Կանադայի հատուկ ծառայությունները ոչնչացրել են նախկին վարչապետ Պիեռ Թրյուդոյի վերաբերյալ «սառը պատերազմի տարիներին» հավաքագրված թղթապանակը՝ փոխանակ այն տեղադրելու ազգային արխիվում:
Այս մասին հայտնում է CTV-ն `վկայակոչելով կանադական մամուլը:
Նշվում է, որ թղթապանակը չի համապատասխանում պահեստավորման կանոնադրական շեմին:
Կանադայի անվտանգության և հետախուզության ծառայության տվյալներով՝ թղթապանակը ոչնչացվել է 1989 թվականի հունվարի 30-ին: