Բանկը կբռնագանձի՞ Արարատ Զուրաբյանի հայտնի սրճարանը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է.
«Մենք տեղեկացանք, որ ՀՀՇ նախագահ, Երևանի Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանը կանգնած է իր հայտնի սրճարանը կորցնելու վտանգի առաջ։
Հենց թաղապետարանի դիմաց գտնվող այս սրճարանի համար սեփականատերը մեծ չափերի վարկ է վերցրել և չի կարողացել մարել։ Կոնվերս բանկը գործընթաց է սկսել սրճարանի պարտքի դիմաց բռնագանձելու մասին։ Մեզ չհաջողվեց խոսել Արարատ Զուրաբյանի հետ՝ նրա հեռախոսը մշտապես անհասանելի է, մտերիմների ասելով՝ նա ԱՄՆ-ում է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: