Տիգրան Խաչատրյանը և Մեքսիկայի դեսպանը քննարկել են տնտեսական փոխգործակցության հնարավորությունները
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Մեքսիկայիարտակարգ և լիազոր դեսպանՆորմա Բերտա Պենսադո Մորենոյին։
Նախարարը ողջունել է դեսպանին և նշել,որ հանդիպումը լավ հնարավորություն է քննարկելու հետագա համագործակցության շրջանակը։
«Մենք շահագրգռված ենք խորացնելու համագործակցությունը Հայաստանի հետ տնտեսության ոլորտում, քանի որ կա շատ մեծ ներուժ, որը կարելի է օգտագործել, հենց այդ պատճառով խիստ շահագրգռված էի Ձեզ հետ հանդիպել», - նշել է դեսպանը։ Դեսպանի խոսքով՝ անհրաժեշտ է համադրել երկու երկրների ուժեղ կողմերը և գտնել համագործակցության փոխշահավետ ուղղություններ։ Նորմա Բերտա Պենսադո Մորենոն նշել է, որ իրենց հետաքրքրում է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ պայմանավորված հնարավորությունները։
Միակարծիք լինելով, որ երկու երկրների միջև տնտեսական համագործակցության բարդություններից մեկը աշխարհագրական հեռավորությունն է,այդ համատեքստում կողմերն ընգծել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում փոխգործակցության կարևորությունը, նշելով, որայն կարող է նոր հնարավորություններ բացել առավել սերտ
տնտեսական կապեր հաստատելու համար։
Էկոնոմիկայի նախարարը և դեսպանը, որպես համագործակցության զարգացման հեռանկարային ուղղություն, անդրադարձել են նաև զբոսաշրջության ոլորտին։
Դեսպանը տեղեկացրել է, որ Հայաստանում այսուհետ գործունություն կծավալի նաև Մեքսիկայի Պատվո հյուպատոսը՝ թիրախավորելով նաև տնտեսական համագործակցության հարցերի շրջանակը։