ՌԴ դեսպանը Քոչարյանի հետ հանդիպել է քաղաքական և գործարար շրջանակների հետ իր հանդիպումների շրջանակներում. դեսպանություն
Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հանրապետության նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ հանդիպել է հասարակական, քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր հերթական հանդիպումների շրջանակներում:
«Հասարակական-քաղաքական և գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ իր պարբերական հանդիպումների շրջանակներում Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Ս.Պ. Կոպիրկինը հանդիպել է Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռ.Ս. Քոչարյանի հետ», - ասված է Ռուսաստանի դեսպանատան հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինն հունիսի 13-ին, այցելել է «Էրեբունի Պլազա» բիզնես կենտրոնում գտնվող 2-րդ Նախագահի գրասենյակ և հանդիպում է ունեցել Ռոբերտ Քոչարյանի հետ։
Հանդիպումը տևել է 1 ժամից ավելի և անցել է տետ-ա-տետ ձևաչափով։