Ազարի շնորհանդեսին ներկա էր 50 հազար երկրպագու, նա զիջում է Ռոնալդուին եւ Կակային
Մադրիդի «Ռեալի» նորեկ Էդեն Ազարի շնորհանդեսին «Սանտյագո Բերնաբեու» ստադիոնում ներկա է եղել 50 հազար երկրպագու, հաղորդում է Squawka-ն։
Նշվում է, որ ժամանակին «Ռեալում» պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուի շնորհանդեսին ներկա է եղել 80 հազար, բրազիլացի Կակայի շնորհանդեսին՝ 55 հազար երկրպագու։
Հունիսի 13-ին 28-ամյա բելգիացի հարձակողական կիսապաշտպանը հաջողությամբ բուժզննում է անցել Իսպանիայի մայրաքաղաքում։
Արքայական ակումբն Ազարի համար Լոնդոնի «Չելսիին» վճարել է 100 միլիոն եվրո եւ կնքել է 5 տարվա պայմանագիր։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 11 միլիոն եվրո։