Ադրբեջանցի գործիչների երեւակայությունը մոլեգնում է. ԼՂՀ ՊՆ
Ադրբեջանական մարտական ինքնաթիռի ոչնչացման փորձի մասին ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին News.am-ի խնդրանքով ադրբեջանական կողմի հայտարարությունը մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության նախարարության խոսնակ Սենոր Հասրաթյանը:
«Հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը եւ ադրբեջանցի գործիչների բուռն երկեւակայության արդյունքն է»,- հայտարարել է Սենոր Հասրաթյանը:
Հիշեցնենք, որ երեկ ԼՂՀ ՊՆ-ը հանդես էր եկել հայտարարությամբ՝ կապված ադրբեջանական կողմի սադրանքի փորձի հետ: Ադրբեջանական կողմի պահվածքն այսօր մեկնաբանել է նաեւ ՀՀ պաշտպանության նախարարը: