Բակո Սահակյանն ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հունիսի 13-ին ընդունել է բարոնուհի Քերոլայն Քոքսին եւ նրան ուղեկցող անձանց:
Հանդիպմանը քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, Արցախի ներքին ու արտաքին քաղաքականությանը եւ տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը բարձր է գնահատել բարոնուհու աջակցությունն Արցախին՝ այն համարելով անշահախնդիր մարդասիրության եւ անկեղծ ընկերության օրինակելի դրսեւորում: