«Ռեալը» ներկայացրել է Էդեն Ազարի լավագույն գոլերը (տեսանյութ)
Մադրիդի «Ռեալը» թիմի նորեկ Էդեն Ազարի շնորհանդեսից առաջ ներկայացրել է բելգիացի կիսապաշտպանի լավագույն դրվագները ֆրանսիական «Լիլում», Լոնդոնի «Չելսիում» եւ Բելգիայի հավաքականում։
Հիշեցնենք, որ Էդեն Ազարը հինգ տարվա պայմանագիր է կնքել «Ռեալի» հետ։ 28-ամյա կիսապաշտպանի տարեկան աշխատավարձը կլինի 11 միլիոն եվրո՝ երկրորդ ամենաբարձրը Արքայական ակումբում։ Սերխիո Ռամոսի տարեկան աշխատավարձը 12 միլիոն եվրո է։