Արմեն Սարգսյանը Վազգեն Մանուկյանի հետ քննարկել է ներքին քաղաքական հարցեր
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ հունիսի 13-ին, հանդիպել է Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի ներքին ու արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցերի շուրջ:
Անդրադարձ է եղել նաեւ Հանրային խորհրդի գործունեությանը: