Մեքսիկայի նախագահը կոչ է արել իր օդանավի վաճառքից ստացած եկամուտն օգտագործել միգրացիայի հոսքի կրճատման համար
Մեքսիկայի նախագահ Անդրես Լոպես Օբրադորը հայտարարել է, որ նախագահական օդանավի վաճառքից ստացված եկամուտը իր ավանդը կունենա ապօրինի միգրացիայի հոսքը զսպելու գործում, հայտնում է BBC News-ը:
Պետության ղեկավարը այս քայլին է գնացել սահմանին միգրանտների հոսքի կրճատման վերաբերյալ ԱՄՆ-ի հետ ձեռք բերված գործարքից հետո, որ խուսափի մաքսատուրքերից, որոնք խոստացել էր մտցնել ԱՄՆ-ն Մեքսիկայի կողմից այս պարտավորությունը չկատարելու դեպքում:
Օբրադորն առաջարկել է վաճառել նախագահական օդանավը և այդ փողն օգտագործել անապահով համայնքներին օգնելու համար:
Նա հայտնել է, որ նախագահական Boeing 787 Dreamliner-ը գնահատվում է 150 մլն դոլար:
Մեքսիկայի նախագահը նշել է, որ կօգտվի կոմերցիոն չվերթներից:
Նշվում է, որ օդանավը Կալիֆոռնիայում արդեն վաճառքի է դրվել: Դրանից բացի, Մեքսիկան կվաճառի ևս 60 կառավարական օդանավեր և 70 ուղղաթիռներ: