Գևորգ Կասպարովը կխաղա ևս մեկ մրցաշրջան
«Գանձասար-Կապանի» 38-ամյա դարպասապահ Գևորգ Կասպարովը մտադիր է ևս մեկ մրցաշրջան անցկացնել։
Ֆուտբոլիստը ֆեյսբուքյան գրառումով հայտնել է, որ 2019-2020 թվականի մրցաշրջանը վերջին կլինի իր կարիերայում և հույս հայտնել, որ թիմը հաջող մրցաշրջան կանցկացնի։
Գևորգ Կասպարովը Արևմտյան Հայաստանի հավաքականի հետ դարձել էր Արցախում անցկացված Եվրոպայի չճանաչված երկրների փոխչեմպիոն։
Գևորգ Կասպարովը 2005-2015 թվականներին հանդես է եկել նաև Հայաստանի ազգային հավաքականում։