Instagram-ը չի ջնջի Ցուկերբերգի մասնակցությամբ «կեղծ տեսանյութը»
Instagram-ը չի ջնջի «կեղծ տեսանյութը», որում ֆեյսբուք սոցցանցի ղեկավար Մարկ Ցուկերբերգը հպարտանում է միլիարդավոր «գողացված» անձնական տվյալներով:
«Մի պահ պատկերացրեք՝ մեկ մարդ վերահսկում է միլիարդավոր մարդկանց տվյալները, նրանց գաղտնիքները, նրանց կյանքերն ու ապագան: Ես պարտական եմ Spectre-ին: Այն ինձ ցույց տվեց, որ նա, ով վերահսկում է տվյալները, վերահսկում է ապագան»,- տեսանյութում ասում է համակարգչի կողմից ստեղծած Ցուկերբերգը:
Տեսանյութը ներկայացրել է Bill Posters կեղծանունով բրիտանացի նկարիչը Spectr ծրագրի իր գովազդային արշավի շրջանակում:
Նկարիչը ողջունել է այն փաստը, որ Instagram-ը չի ջնջի Ցուկերբերգի մասնակցությամբ «կեղծ տեսանյութը»:
Նշվում է, որ Spectre-ը, որը անվանակոչվել է Ջեյմս բոնդի մասին ֆիլմերի պատվին, կոչված է քննարկել համացանցում թվային ազդեցությունները:
Նման «ֆեյք տեսանյութերը» նշվախ են #deepfake հեշթեգով: Եվ դրանց նպատակն է լույս սփռել համացանցում կեղծ տեսանյութերի տարածման վրա: