Huawei ընկերությունը հետաձգել է նոութբուքի նոր տարբերակի թողարկումը
Չինական Huawei ընկերությունը հետաձգել է Matebook նոութբուքի նոր տարբերակի թողարկումը՝ պատժամիջոցների պատճառով: Նոութբուքը պետք է ցուցադրվեր այս շաբաթ Շանհայում CES Asia 2019-ի շրջանակում:
Ընկերության խոսքով՝ որոշումը կապված է ամերիկյան պատժամիջոցների հետ, հաղորդում է Abnews-ը:
Հիշեցնենք, որ ԱՄՆ առեւտրի նախարարությունն ընկերությունը ներառել էր սեւ ցուցակում, քանի որ այն վտանգում է երկրի ազգային անվտանգությունը: Նախագահ Թրամփի խոսքով՝ ընկերությունը լրտեսում է իր սարքերի միջոցով: Huawei-ը հերքում է մեղադրանքները:
Matebook նոութբուքերում օգտագործվել են Intel արտադրության պրոցեսորներն ու Windows օպերացիոն համակարգը: Նոր Matebook-ը պատժամիջոցների պատճառով շուկա դուրս չեկած չինական ընկերության առաջին արտադրանքը: