Խամես Ռոդրիգեսը համաձայն է տեղափոխվել «Նապոլի»
Իտալական «Նապոլին» շարունակում է աշխատանքը Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Խամես Ռոդրիգեսի տրանսֆերի ուղղությամբ։
Կոլումբացի ֆուտբոլիստը համաձայն է տեղափոխվել «Նապոլի», որի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտիի հետ աշխատել է «Ռեալում» եւ Մյունխենի «Բավարիայում», հաղորդում է gazzetta.it-ը։
«Նապոլին» ցանկանում է վարձակալել 27-ամյա ֆուտբոլիստին հետագայում տրանսֆերը գնելու առաջնահերթային իրավունքով։
Խամես Ռոդրիգեսը նախորդ երկու մրցաշրջանները վարձակալությամբ անցկացրել է «Բավարիայում», սակայն այս ամռանը որոշել է հեռանալ։