Սևանա լճից լրացուցիչ ջրաբաշխում չի լինելու. նախարար
Սևանա լճում ջրի մակարդակի տատանումները տարեկան կազմում են 45-50 սմ:
Այսօրվա դրությամբ Սևանա լճում ջրի մակարդակը նվազել է 1 սմ-ով անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Այս մասին հունիսի 12-ին տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնության պահպանության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի հարցին:
Պատասխանելով Սևանա լճից լրացուցիչ ջրաբաշխման մասին հարցին, նախարարը վստահեցրեց, որ հաշվի առնելով ներկայիս իրավիճակը, ջրամբարներում ջրի մակարդակը և խոնավությունը, լրացուցիչ ջրաբաշխում չի պահանջվի: