Հայաստանի հավաքականն ուղեւորվում է «Օլիմպիական» ստադիոն
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականն Արմեն Գյուլբուդաղյանցի գլխավորությամբ այս պահին հյուրանոցից ուղեւորվում է Աթենքի «Օլիմպիական» ստադիոն, որտեղ Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի չորրորդ տուրի հանդիպումը կանցկացնի Հունաստանի հավաքականի հետ, Հունաստանի մայրաքաղաքից փոխանցում է News.am Sport-ի թղթակից Սամվել Սուքիասյանը։
Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 22։45-ին։