Փրկարարները քաղաքացիներին դուրս են բերել վերելակից
Shamshyan.com-ի տեղեկություններով Հունիսի 11-ին, ժամը 14:49-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևանի Նար-Դոսի փողոցի թիվ 75 շենքի վերելակը խափանվել է, 6 տարեկան երեխան մնացել է ներսում (ինքնազգացողությունը վատացել է). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները վերելակից դուրս են բերել Ա.Ն.-ին (ծնված 2011 թ.):