Կոուտինյո․ Ձախողած մրցաշրջան էր
«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն խոստովանել է, որ անհաջող մրցաշրջան է ունեցել։
«Պետք է խոստովանել, որ ես ձախողեցի մրցաշրջանը։ Ես սպասվածից վատ խաղացի։ Ինձ մնում է վերլուծել սխալները եւ աշխատել, ինչով էլ հիմա զբաղվում եմ»,- Կոուտինյոյի խոսքը մեջբերում է Sport.es-ը։
Սպասվում է, որ այս ամռանը կատալոնական ակումբը կվաճառի 26-ամյա ֆուտբոլիստին, որին անցած ամռանն է գնել անգլիական «Լիվերպուլից»։