Ռոբերտ Քոչարյանը դիմել է դատարան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից ներկայացված հայցադիմումը Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լարիսա Սարգսյանը ընդունել է վարույթ: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է դատական տեղեկատվական համակարգից: Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ներկայացուցիչ Հայկ Ալումյանը 17.09.2018թ. հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` հրապարակայնորեն ներողություն խնդրել պարտավորեցնելու պահանջի մասին: Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Զարգարյանի 28.09.2018թ. որոշմամբ հայցադիմումը վերադարձվել էր: Հայցվորի ներկայացուցիչը 05.10.2018թ. հայցադիմումով թույլ տրված խախտումները վերացնելուց հետո՝ եռօրյա ժամկետում, հայցադիմումը կրկին ներկայացրել է դատարան: