Յուրգեն Կլոպն՝ աշխարհի լավագույն մարզիչ
Անգլիական «Լիվերպուլի» գերմանացի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը գերմանական Բունդեսլիգայի մասնակից թիմերի ֆուտբոլիստների վարկածով աշխարհի լավագույն մարզիչն է։ Հարցումն անցկացրել է գերմանական Kicker-ը։ Չեմպիոնների լիգայի գավաթը նվաճած «Լիվերպուլի» մարզիչը ստացել է քվեարկության մասնակիցների ձայների 66 տոկոսը։
Երկրորդ տեղում է անգլիական մրցաշրջանի բոլոր տիղտոսները նվաճած «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան՝ 18 տոկոս։
Աշխարհի լավագույն լիգա է ճանաչվել անգլիական Պրեմյեր լիգան՝ 88 տոկոս։ Բունդեսլիգան ու իսպանական Լա Լիգան՝ ստացել են 5,6-ական տոկոս։