Ուղեւորը վթարային ելքը շփոթել է զուգարանի դռան հետ
Մանչեսթրից մեկնող ինքնաթիռի ուղեւորը վթարային ելքը շփոթել է զուգարանի դռան հետ: Ինչպես հայտնում է Fox News-ը, չվերթը հետաձգվել է 7 ժամով այն բանից հետո, երբ ուղեւորը սխալմամբ բացել է վթարային ելքը՝ կարծելով, թե դա զուգարան է:
Պակիստանի միջազգային ավիաուղիների PK702 ինքնաթիռը պետք է Իսլամաբադ մեկներ երեկոյան:
«Ցավում ենք, որ հետաձգվել է PK702-ի չվերթը ուղեւորի սխալի պատճառով: Ուղեւորներին կոչ ենք անում հետեւել անվտանգության կանոններին, քանի որ նման սխալները անհարմարություններ են առաջանցում հարյուրավոր այլ ուղեւորների համար»,- ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ: