Պակիստանի նախկին նախագահին ձերբակալել են կեղծ հաշիվների գործով
Պակիստանի իրավապահները ձերբակալել են երկրի նախկին նախագահ եւ Ազգային կուսակցության ղեկավար Ասիֆ Ալի Զարդարիին, ում կասկածում են կեղծ բանկային հաշիվների օգտագործման մեջ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ Geo TV-ի վրա հղումով:
Ավելի վաղ դատարանը չեղարկել էր Զարդարիի եւ նրա քրոջ բողոքարկումը, որոնք խնդրել էին երկարաձգել գրավի ժամկետը, որը գործի ֆիգուրանտին թույլ է տալիս մնալ ազատության մեջ:
Օպերացիային մեծ թվով ոստիկաններ են մասնակցել, որոնք շրջափակել են Իսլամաբադում Զարդարիի տունը: Նշվում է, որ քաղաքական գործիչը հնարավորություն ունի վիճարկել Գերագույն դատարանում իր կալանքի օրդերը:
Զարդարին զբաղեցնում էր Պակիստանի նախագահի պաշտոնը 2008-2013 թթ.: Նա ամուսնացած էր Բենազիր Բխուտտոյի հետ (2 անգամ ընտրվել է երկրի վարչապետի պաշտոնում), որը զոհվեց 2007 թվականին մահապարտ ահաբեկչի հարձակման հետեւանքով: