Կույր լեռնագնացը պատմության մեջ առաջին անգամ բարձր ժայռ է բարձրացել
Բրիտանիայից լեռնագնաց Ջես Դաֆթոնը դարձել է առաջին կույր մարդը, որը նվաճել է բարձր ժայռը. Շոտլանդիայում՝ Հոյ կղզում, 137 մ բարձրությամբ Օլդ Ման օֆ Հոյը, հաղորդում է Yahoo! News-ը:
Նշվում է, որ կույր լեռնագնացը վտնագավոր գագաթը հաղթահարել է 7 ժամում: Նրան ուղեկցել է տեսունակ լեռնանգնաց Մոլի Թոմփսոնը: Լեռնագնացների զույգը նվաճել է գագաթը, որն առաջին անգամ 1966-ին բարձրացել էր Քրիս Բոնինգթոնը:
Հաղորդվում է, որ Մոլի Թոմփսոնը ընդամենն օգնել է Դաֆթոնին բարձրանալու ժամանակ ընտրել ուղղությունը, սակայն ժայռի վրա լեռնագնացն ինքնուրույն է բարձրացել: