Հայտնի է Գյումրիում կիսաայրված վիճակում հայտնաբերված քաղաքացու ինքնությունը
Հայտնի է Գյումրիում կիսաայրված վիճակում հայտնաբերված քաղաքացու ինքնությունը. տղամարդը 1971 թվականին ծնված Կամո Երվանդյանն է:
Դեպքով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110–րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշերով՝ սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը:
Հիշեցնենք, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի՝ Մուշ 2-րդ թաղամասի ֆուտբոլի ակադեմիայի մոտ հունիսի 7-ին առավոտյան հայտնաբերվել է 1971 թվականի ծնված տղամարդու դի այրված վիճակում: Նախնական տեղեկություններով քաղաքացին ինքնահրկիզվել է:
NEWS.am-ի տեղեկություններով՝ դիակի մոտ հայտնաբերվել է բենզինի շիշ եւ հաց: Այս պահին դեպքի վայրում աշխատում է քննչական խումբ՝ դեպքի հանգամանքները պարզելու համար: