Պոգբան պատրաստ է վերադառնալ «Յուվենտուս»
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Պոլ Պոգբան պատրաստ է տեղափոխվել Իտալիայի չեմպիոն «Յուվենտուս», հաղորդում է corrieredellosport-ը։
Սակայն ֆինանսական արդար խաղի կանոնը չխախտելու համար թուրինյան ակումբը ստիպված կլինի վաճառել մի քանի խաղացողների Պոգբայի տրանսֆերն իրագործելուց առաջ։
Պոգբան «Յուվենտուսում» խաղացել է 2012-2016 թվականներին։
Անգլիայի ավարտված առաջնությունում 26-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 35 հանդիպման, խփել 13 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։