Բրազիլիայի հավաքականի հաղթանակը՝ 7։0 (տեսանյութ)
Ֆուտբոլի Բրազիլիայի հավաքականն ընկերական խաղում 7։0 հաշվով հաղթել է Հոնդուրասի թիմին։
Բրազիլիայի Պորտու Ալեգրի քաղաքում տեղի ունեցած խաղում աչքի են ընկել Գաբրիել Ժեզուսը (դուբլ), Տիագո Սիլվան, Կոուտինյոն, Դավիդ Ներեսը, Ռոբերտո Ֆիրմինոն և Ռիշարլիսոնը։
Բրազիլիայի հավաքականը պատրաստվում է հունիսի 15-ին հայրենիքում մեկնարկող Ամերիկայի գավաթի խաղարկությանը։
Ընկերական հանդիպում
Բրազիլիա - Հոնդուրաս՝ 7։0 (տեսանյութ)
Գաբրիել Ժեզուս, 9, 47, Տիագո Սիլվա, 13, Կոուտինյո, 37, 11մ, Դավիդ Ներես, 56, Ռոբերտո Ֆիրմինո, 65, Ռիշարլիսոն, 70
Հեռացում՝ Ռոմել Կիոտո (Հոնդուրաս), 29: