Բակո Սահակյանը հանդիպել է ԿոնԻՖԱ-ի կազմակերպմանը մասնակցած երիտասարդ կամավորների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը այսօր՝ հունիսի 9-ին, հանդիպում է ունեցել Անկախ ֆուտբոլային ասոցիացիաների կոնֆեդերացիայի Եվրոպայի առաջնության (ԿոնԻՖԱ) կազմակերպչական աշխատանքներին ակտիվորեն մասնակցած երիտասարդ կամավորականների հետ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի աշխատակազմից:
Նախագահը երախտագիտություն է հայտնել նրանց այս օրերին իրականացրած քրտնաջան ու բարեխիղճ աշխատանքի համար եւ մաղթել հաջողություններ ու ամենայն բարիք։